
Անվճար բիզնես-դասընթացների շարք ՓՄՁ ղեկավարների համար

Նպատակ ունենալով աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ:
Բանկի կողմից իրականացվող ծրագրի ընթացքում մասնակիցներին ներկայացվում են հինգ տարբեր թեմաներ, որոնք ուղղված են բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքետինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ցանկն ապագայում կհամալրվի մեր գործընկերների համար օգտակար այլ թեմաներով:
Դասընթացներն այսուհետ կազմակերպվելու են ոչ միայն Բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլ նաև բանկի հաճախորդ չհանդիսացող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ղեկավարների համար, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու դասընթացներին:
Փոքր և միջին բիզնեսի օժանդակման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքում գտնվող ցանկացած մասնաճյուղ:
Հերթական դասընթացները տեղի կունենան ս.թ. փետրվարի 23-26-ը: Բիզնես-դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար:
Միացե՛ք մեզ հետևյալ հղումներով՝
www.acba.am
https://www.facebook.com/acbacreditagricolebank
https://twitter.com/ACBA_CREDIT
https://www.youtube.com/user/acbacreditagricole