«Կանխավ դիտարկել, որ իշխանության դրածոն է, այնքան էլ ճիշտ չէ». Հովհաննես Սահակյանը՝ Արման Թաթոյանի մասին

«Բավականին հավասարակշռված ու լուրջ անձնավորություն է, քաղաքական առումով չկա ակտիվ քաղաքական գործընթացներում, իր աշխատանքի ժամանակ բացառապես առաջնորդվել է իր մասնագիտական չափանիշներով, սկզբունքային մարդ է»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ հարցի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ ներկայացնելով ՀՀԿ-ի թեկնածուին՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց՝ ասելով. «Ունեցել ենք երեք պաշտպան, երեք անգամ էլ ասում էին՝ իշխանության դրածո է, ու երեքն էլ հետո դարձան «վատ» կադր ու հրաժեշտ տվեցին պաշտոնին: Հիմա ի՞նչ երաշխիք պետք է ունենանք, որ ձեր թեկնածուն՝ ունենալով նախորդ երեքի տխրահռչակ փորձը, չի հռչակվելու անհաջող կադր ու հրաժարական տա»:

Ի պատասխան Ն. Զոհրաբյանի հարցին՝ Հ. Սահակյանն ասաց. «Երբ Կարեն Ադրեասյանը ներկայացնում էր իր զեկույցը՝ միայն մի քանի ելույթ կարող ենք վերցնել, որ պաշտպանել են Կ. Անդրեասյանին՝ անկախ նրանից՝ ընդդիմությո՞ւն էր, թե՞ իշխանություն, երբ նա հրաժարական տվեց, սկսեցին կրծքով պաշտպանել Կ. Անդրեասյանին: Հիմա պետք է հնարավորություն տանք, որ կարողանան աշխատել: Կանխավ դիտարկել, որ իշխանության դրածոն է, այնքան էլ ճիշտ չէ»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29