
«Ռոնալդուն ավելի լավն է, քան Մեսսին». Զիդան

«Կրիշտիանուի և Մեսսիի միջև ես ընտրում եմ Կրիշտիանուին, որովհետև նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Մեսսին նրա հակապատկերն է, բայց նրանց մրցակցությունը հիասքանչ է, և դա այն է, ինչ մարդիկ ուզում են տեսնել ֆուտբոլում: Ռոնալդուն կարող է կտրուկ ինչ-որ բան ասել, բայց նա լավ մարդու սիրտ ունի:
Իմ թիմն ընդունակ է սենսացիաների, մեզ մոտ հավաքված են բոլոր ուժեղագույնները, և ինձ հարմարավետ է նրանց հետ»,- մեքսիկական Record պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Զիդանը:
Զինեդին Զիդանը հեռացել է «Ռեալի» երիտասարդական թիմից և գլխավորել է հիմնական թիմը հունվարի 4-ին` Ռաֆա Բենիտեսի հեռացումից հետո:
Ֆրանսիացի մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2018թ. ամառը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը