Կակաոյի յուղը՝ սպիների դեմ
Կոսմետոլոգիայի և դիմահարդարման տենդենցները հաճախակի փոփոխվում են, սակայն մի բան է մնայուն՝ գեղեցիկ խնամված դեմքը միշտ էլ հաճելի է: Ցավոք, մենք ապահովագրված չենք մաշկի խնդիրներից, այդ իսկ պատճառով առաջարկում ենք takprosto կայքի առաջարկած բաղադրատոմսը: Գոյություն ունեն մեծ քանակությամբ ժողովրդական միջոցներ, որոնցից մեկն էլ կներկայացնենք ձեզ:
Տնական քսուք՝ սպիների դեմ
Բաղադրություն
- Քառորդ ճ/գ կակաոյի յուղ
- 1 ճ/գ մեղր
- Քառորդ ճ/գ ձիթապտղի յուղ
- 3-4 կաթիլ լավանդայի յուղ
Ջրի գոլորշու վրա հալեցրեք կակաոյի յուղը, ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները: Երբ խյուսը սառչի մինչև սենյակային ջերմաստիճան, այն դրեք սառնարանն ու թողեք մնա 20 րոպե: Խառնուրդը պետք է պահել ապակե տարայի մեջ:
Քսուքն առավոտյան և երեկոյան քսեք դեմքին՝ նուրբ մերսելով դեմքի մաշկը: Սա մեծացնում է յուղի արդյունավետությունը, որի արդյունքում էլ քչանում են սպիները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը