Ես պետք է հավաքեմ իմ թիմակիցներին, խորհրդակցեմ նրանց հետ, լսեմ բոլորի կարծիքները: Այնպես որ, մենք այնքան էլ ձեռքներս ծալած չենք նստելու հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ: Մենք որոշակի դերակատարում կունենանք:
Ամեն ընտրությունից հետո էլ Հայաստանից արտագաղթի ծավալները մեծացել են։
Ռուսաստանի Դաշնության 2013-2020թթ. տիեզերական գործունեության ծրագրով նախատեսված է մարդու միջմոլորակային առաքելությունների և թռիչքների կազմակերպում իրականացնել:
Եթե հարբուխով հիվանդ եք և ուզում եք արագ ապաքինվել, ապա այս տնական դեղամիջոցները հենց Ձեզ համար են: Այս հրաշք դեղամիջոցները բարձրացնում են իմունային համակարգի պաշտպանությունը և պայքարում են հարբուխի դեմ:
3-րդ տեղում հայկական ծագումով ամերիկուհի Քիմ Քարդաշյանն է:
Երբ մթնոլորտը թեժանում է, հանդիսատեսից յուրաքանչյուրը ցանկանում է ինչ-որ բան ասել, դա կարող է ժամեր տևել: Հիմա հանդիսատեսի ակտիվությունը զսպելու համար տարբեր մեխանիզմներ ենք մշակում:
Հատկապես ձմռանը եղունգները խնամքի կարիք ունեն: Նույնիսկ տնային պայմաններում և 5 շատ պարզ միջոցներով հնարավոր է դրանք խնամել, ամրացնել:
Առողջ ապրելակերպի պարտադիր պայմաններից է ճիշտ սննդակարգը: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ սննդամթերք եք օգտագործում ամեն օր: naturalnews.com-ը ներկայացրել է այն 9 սննդամթերքները, որոնք ոչ միայն չեն բարելավում առողջությունը, այլ առողջությունը կորցնելու վտանգ են ներկայացնում:
Ամենամեծ հիասթափությունը 2008 թվականին եղավ: Ես այդ դեպքից հետո ակտիվ լրագրությունից համարյա աջ եմ քաշել: Հասկացա, որ Հայաստանում շատ տարիներ հետո կլինի իմ երազած լրագրությունը:
Եթե առաջին դեմքը հզոր էր, հայրենասեր էր, ժողովուրդն իսկապես հզոր է եղել, մեծ ճանաչում է ունեցել: Իսկ երբ առաջին դեմքերն այդպիսին չեն, ժողովուրդն է տուժել` և՛ կոտորվել են, և՛ բռնաբարվել են, և՛ տարածքներ են տվել, իսկ դա մեր ճակատագիրն է, որից չենք կարող փախչել: Երբ թուլանանք՝ նույն պատկերը կրկնվելու է:
Արյան բարձր ճնշմամբ տառապում են ոչ միայն տարեցները, այլև երիտասարդների 1/3-ը: Եվ եթե անտարբերության մատնենք սրտանոթային այս հիվանդությունը, ապա չի բացառվում, որ ուղեղի բջիջներն աստիճանաբար մահանան, և օրգանիզմը վաղաժամ ծերանա:
««Ուլիսում» դրված է յուրաքանչյուրիս հոգին, այստեղ շատերը նվիրյալներ են և չենք պատրաստվում մեր 6 ամսվա քրտինքը, տանջանքն ու հաջողությունները ջուրը գցել»,- ասում է «Ուլիս-սպորտի» տնօրենը:
Եթե թղթի վրա կան կեղտաբծեր, թղթի անկյունները ծալված են, և թուղթը տետրից է պոկված, ապա այս նշանները չեն կարող լավ բան ասել տվյալ անհատի մասին: Դրանք վկայում են այն մասին, որ նա անճարակ է, թափթփված և նույնիսկ ագահ:
Եթե հետազոտություն կատարվեր, կհասկանայինք՝ ի վերջո, ժողովուրդը երկրի նախագահի պաշտոնում ո՞ւմ է ուզում տեսնել: Էպո՞ս է ուզում, գնո՞ւմ է իր հին հեքիաթային ակունքները, ո՞ւժ է ուզում, ռոմանտի՞կ նախագահ է ուզում, նո՞ր մշակույթ է ուզում… հետաքրքիր կլիներ արդյունքը տեսնել:
Երևան քաղաքի և նրա բնակիչների մասին 168.am-ը զրուցել է երգահան Էդուարդ Զորիկյանի հետ:
Փառք Աստծո, ես ունեմ նման ասպիրանտներ, ովքեր կարող են ինքնաթիռը «գրկել ու քնել», կամ ընդհանրապես կարող են քնել ընդամենը 2 ժամ ու անընդհատ աշխատել: Ներկայումս մենք ցանկանում ենք ավելի մեծ խափանումների դեպքում ինքնաթիռը կառավարելի դարձնել:
Ճարպն ունի բարենպաստ ազդեցություն լյարդի վրա, պաշտպանում է այն տարբեր տեսակի քիմիական դեղերի օգտագործումից առաջացած թույներից։
Բարոյականությունը նույնիսկ Հավատքի հետ, միշտ չէ, որ համատեղելի է, դուք ուզում եք, որ քաղաքականությա՞ն հետ համատեղելի լինի:
Ես հույս չունեմ, որ Հայաստանում գոնե առաջին տասնամյակում իշխանավորները կկարողանան էկոտուրիզմն ու հանքարդյունաբերությունը համատեղել:
Անձնական տեսանկյունից շատ մեծ ձեռքբերումներ ունեցա: Ուսումս շարունակեցի Եվրոպայում, միջազգային մասշտաբով ձեռք բերեցի շատ ընկերներ, ինչպես նաև նորովի ճանապարհեցի շատ-շատերին` թե՛ լավ, և թե՛ վատ տեսանկյունից, ինչը նույնպես ձեռքբերում եմ համարում:
Երևանի Մաշտոցի պողոտայում արդեն տեղադրվել է էլեկտրոնային չվացուցակ, որտեղ կարելի է տեսնել ավտոբուսների, երթուղային տաքսիների կանգառ հասնելու ժամերը:
Երգիչ Անդրեն Թուրքիայում կայանալիք համերգին մասնակցելու նպատակով արդեն մեկնել է Թուրքիա: Երգչուհի Սիբիլն իր ֆեյսբուքյան էջում արդեն ներբեռնել է իր և երգիչ Անդրեի լուսնակարները:
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը հրապարակել է սովետական և ռուսական, արտասահմանյան ֆիլմերի նախնական ցանկը, որոնք այսուհետ կարող են դասավանդվել դպրոցների միջին դասարաններում:
ԱՄՆ-ի ավելի քան 25 հազար քաղաքացիներ ստորագրել են «Աստղային պատերազմները» ֆիլմի` սուպերլազերով հագեցած «Մահվան աստղերի» ռազմական տիեզերակայանի նմանությամբ տիեզերակայան կառուցելու համար թույլտվություն հայցող դիմումը:
Եթե ներկայացնենք իշխանությունը՝ որպես մի աթոռ, ընդդիմությունն այդ աթոռի ոտիկներից մեկն է: Եթե ոտիկներից մեկը հանվի, և եթե ընդդիմությունը չմասնակցի այդ միջոցառմանը, խեղկատակությունը կտապալվի, հանդիսատեսներ, մասնակիցներ չեն լինի:
Ծրագրային ապահովմամբ զբաղվող Wipro ընկերության սեփականատեր Ազիմ Պրեմջիի համար շաբաթվա վերջը հաջող դասասվորվեց։ Հնդիկ գործարարի կարողությունը, ըստ Forbes Real-Time Billionaires հավելվածի, ավելացել է 1.03 միլիարդ դոլարով՝ արժեթղթերի թանկացման հաշվին։
Ինքը՝ Արկադի Սևումյանը, շատ դրական էներգետիկայով մարդ է, ով իսկական ուսումնասիրության աղբյուր է համարում մարդկային զգացմունքը: Նույնիսկ իր ստեղծագործություններում նա կարողանում է որսալ մարդու զգայականությունն ու գույների, պատկերի միջոցով զգացմունքը հուզելու աստիճան դիպուկ վերարտադրել:
Apple ընկերության մարքետինգի տնօրեն Ֆիլ Շիլլերը հերքել է անանուն աղբյուրների կողմից լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, որ ընկերությունը մշակում է iPhone-ի էժան տարբերակներ, որոնք նախատեսված են զարգացող երկրների համար, և որի արժեքը կլինի 99-149 դոլարի սահմաններում:
Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների 10-ամյա որդին՝ Ռոմեոն, նկարահանվել է Burberry նորաձևության տան նոր՝ 2013 գովազդային տեսահոլովակներում: Ըստ People ամսագրի՝ Burberry ընկերության կրեատիվ տնօրեն Քրիստոֆեր Բեյլին ասել է, որ Բեքհեմների որդին իր վրա է գրավել ողջ ուշադրությունը:
«Թեև մասնակցության մասին որոշում այս պահին չկա, բայց երկրպագուների խոսքերը ստիպում են մտածել այդ մասին: Ամեն դեպքում երբեք չեմ մտածել «Եվրատեսիլ» վերադառնալու մասին»,- նշել է Սիրուշոն։