Բաժիններ՝

9 սննդամթերք, որոնք վնասում են Ձեր առողջությանը

Առողջ ապրելակերպի պարտադիր պայմաններից է ճիշտ սննդակարգը: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ  սննդամթերք եք օգտագործում ամեն օր: naturalnews.com-ը ներկայացրել է այն 9 սննդամթերքները, որոնք ոչ միայն չեն բարելավում առողջությունը, այլ առողջությունը կորցնելու վտանգ են ներկայացնում: Մնացածը ինքներդ որոշեք, արդյո՞ք ուզում եք պահպանել Ձեր առողջությունը, թե՞ ոչ:

 

sliced-white-bread1)  Սպիտակ հաց: Սպիտակ հացը և բարձրորակ ալյուրը վնասակար են մարդու օրգանիզմի համար, քանի որ դրանք զուրկ են վիտամիններից, հանքանյութերից, մանրաթելերից և այլ կարևոր սննդարար նյութերից: Սպիտակ, բարձրորակ ալյուրը սպիտակեցված է քլորով և պարունակում է բրոմիդներ, որոնք նպաստում են վահանաձև գեղձի հիվանդությունների առաջացմանը և վնասում են օրգանները:

 

Կարդացեք նաև

sarecvac-snund2) Սառեցված սնունդ: Սառեցված սնունդը պարունակում է կոնսերվանտներ, հիդրոգենացված յուղեր և այլ արհեստական բաղադրիչներ, որոնք վնասակար են մեր առողջությանը: Սառեցված սննդի մեջ պակասում են այն սննդարար նյութերը, որոնք անհետանում են սննդի երկար պատրաստման ընթացքում:

 

 

 

ris3)   Սպիտակ բրինձ: Բրնձից հեռացնելով սերմը և թեփը, ստանում են սպիտակ բրինձը, որն էլ զուրկ է լինում այն կարևոր սննդարար նյութերից, որոնք պարունակում են բրնձի սերմն ու թեփը:

 

 

 

 

gmp4)   Միկրոալիքային վառարանով բոված եգիպտացորենի հատիկներ: Ինչ խոսք, ոչ ոք չի կարող անտարբեր մնալ տաք և անուշահոտ եգիպտացորենի բոված հատիկների նկատմամբ, բայց պետք է իմանալ, որ միկրոալիքային վառարանով բոված եգիպտացորենի հատիկները պարունակում են դիացետիլ կոչվող քիմիական տարրը, որը վնասում է թոքերը:

 

 

yershikexen5) Նիտրատներով և նիտրիտներով հարուստ մսամթերք: Նրբերշիկ, ապխտած միս, հոթ-դոգ, բեկոն և այլ մսամթերքները հարուստ են նիտրիտներով և այլ քիմիական կոնսերվանտներով, որոնք նպաստում են քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների առաջացմանը:

 

 

 

protein-powder6) Պրոտեին, Էներգետիկ բատոններ: Մեր կյանքի քաղցր ուղեկիցները, ավա՜ղ, պարունակում են այնպիսի քիմիական նյութեր, ինչպիսիք են`սոյայի սպիտակուց, վերամշակված շաքար, հիդրոգենացված ճարպեր, որոնք նպաստում են քրոնիկ հիվանդությունների առաջացմանը:

 

 

 

margarin7) Մարգարին: Մարգարինի օգտագործումը վնասակար է առողջության համար: Փոխարենը կարելի է օգտագործել կոկոսի յուղ, ձիթայուղ կամ այլ բնական յուղեր:

 

 

 

 

soyayi-kat8) Սոյայի կաթ, սոյա: Սոյայի առողջարար լինելու մասին լեգենդներն այսօր արդեն լուրջ վտանգ են ներկայացնում այն օգտագործողների առողջության համար: Սոյան պարունակում է այնպիսի քիմիական տարր, ինչպիսին է հեքսանը, որի հետևանքով երեխաները ծնվում են առողջական խնդիրներով, խանգարվում է օրգանիզմի վերարտադրողական ֆունկցիան և քաղցկեղի առաջացման նպաստավոր պայմաններ են ստեղծվում:

 

 

diet_food9) «Դիետիկ» սննդամթերքներ: Ցանկացած սննդամթերք, որը պիտակավորված է «դիետիկ» տիտղոսով, այնուամենայնիվ, ավելի շատ վնաս է հասցնում մեր օրգանիզմին, քան սովորական սննդամթերքները: Բանն այն է, որ դիետիկ սննդամթերքները պարունակում են այնպիսի քիմիական տարրեր, որոնք քայքայում են նյարդային համակարգը, ստամոքսաղիքային ֆունկցիաները և առաջացնում են էնդոկրին համակարգի խանգարումներ:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս