Բաժիններ՝

«Երևանը պետք է սիրել` ինչպես զավակին, ու հարգել` ինչպես ծնողին». Էդուարդ Զորիկյան

Երևան քաղաքի և նրա բնակիչների մասին 168.am-ը զրուցել է երգահան Էդուարդ Զորիկյանի հետ:

– Երգերից մեկում ասում եք` «Երևան, իմ հին քաղաք, իմ փոքրիկ մայրաքաղաքԴու այսօր քնքուշ ու հեզ, խնամքի կարիք ունես»: Ձեր աչքերում ինչպիսի՞ն է այսօրվա Երևանը:

– Երևանը պետք է սիրել` ինչպես զավակին, ու հարգել` ինչպես ծնողին: Այս խոսքս ուղղում եմ մայրաքաղաքի նորաբնակներին:

– Դուք, երբևէ մտածե՞լ եք հայրենիքը լքելու մասին:

Կարդացեք նաև

– Ո՛չ:

– Իսկ Երևանը ե՞րբ կդառնա մեր երազանքների քաղաքը:

– Հարցը ճիշտ չեք ձևակերպել` Երևանն այսօր էլ է մեր երազանքների քաղաքը (չիրականացված երազանքների) (ժպտում է.- Գ.Ա.):  

– Մեզանում հասարակական գիտակցություն ձևավորվե՞լ է:

– Կարծեմ Գորբաչովն էր, ով մեզ ժամանակին էքստեմիստներ անվանեց. կողքի հայացքը երբեմն ավելի ճիշտ գնահատական է տալիս: Ուստի կարծում եմ, որ հասարակական գիտակցությունն էլ, ինչպես և հայրենասիրությունը, ազնվությունը և այլ չափանիշներ մեզանում հաճախ ձևավորվում է էքստրեմալ իրավիճակներում:

– Քաղաքացիական պայքարներին կարևորո՞ւմ եք արվեստագետների մասնակցությունը:

– Եթե նրանց կարիքն իրոք կա` այո, կարևորում եմ: Իսկ «հարսանյաց գեներալների» կարիքն այնտեղ չկա, նրանց ներկայությունը հաճախ երեսպաշտություն է առաջ բերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս