Ինչպես տնական միջոցներով արագ իջեցնել արյան ճնշումը
Ինչպես տեղեկացնում է մեզ naturalnews.com-ը` արյան բարձր ճնշմամբ տառապում են ոչ միայն տարեցները, այլև երիտասարդների 1/3-ը: Եվ եթե անտարբերության մատնենք սրտանոթային այս հիվանդությունը, ապա չի բացառվում, որ ուղեղի բջիջներն աստիճանաբար մահանան, և օրգանիզմը վաղաժամ ծերանա:
Թվում է, թե նման դեպքում միակ ճիշտ լուծումը դեղամիջոցներն են, բայց պետք է հիասթափեցնեմ դեղի սիրահարներին, քանի որ գիտականորեն ապացուցված է, որ ճնշման դեղերը նպաստում են քաղցկեղի և այլ լուրջ հիվանդությունների առաջացմանը: Պետք չէ խուճապի մատնվել, քանի որ մեզ օգնության են հասնում այն հրաշք տնական միջոցները, որոնք արագ իջեցնում են արյան ճնշումը և ոչ մի վատ հետևանք չեն թողնում մեր առողջությանը:
Նուշ: Ամեն օր օգտագործելով մի բուռ նուշ, կարող ենք հավասարակշռել արյան ճնշման մակարդակը: Նուշը պարունակում է չհագեցված ճարպեր, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի քանակը, մեղմացնում աթերոսկլերոզը և իջեցնում արյան ճնշումը: Ավելի լավ արդյունք ստանալու համար ցանկալի է նուշն օգտագործել ընկույզի հետ, քանի որ վերջինս նույնպես համարվում է արյան ճնշումը իջեցնելու արդյունավետ միջոց:
Կարմիր կծու պղպեղ: Կարմիր կծու պղպեղն արյան անոթները լայնացնում է, որի հետևանքով կարգավորվում է արյան շրջանառությունը: Մեկ կամ երկու թեյի գդալ աղացած կարմիր կծու պղպեղն ավելացնելով եռացրած ջրին՝ ստանում ենք տնական դեղամիջոց, որն օգնում է արագ կարգավորել արյան ճնշումը:
Կակաո: Կակաոն հարուստ էֆլավոնոիդներով, հակաբորբոքային նյութերով, որոնց շնորհիվ արյան ճնշումը կարգավորվում է: Կակաոն հզոր զենք է արյան բարձր ճնշման դեմ: Արյան բարձր ճնշումն անմիջական կապ ունի «սթրես» հասկացության հետ, իսկ կակաոյի ֆլավոնոիդները ոչ միայն օգնում են օրգանիզմին ավելի հեշտ դիմակայել սթրեսին, այլև կարգավորում են սթրեսի հորմոնի քանակը մեր օրգանիզմում: Կակաոյի ֆլավոնոիդները պաշտպանում են օրգանիզմը կաթվածից և սրտի ինֆարկտից:
Քրքում (шафран прекрасный, Crocus speciosus): Արյան մեջ խոլեստերինի բարձր քանակը և արյան բարձր ճնշումը մեր օրգանիզմում առաջ են բերում բորբոքային պրոցեսներ, որոնց դեմ կարող է պայքարել քրքումը: Օրգանիզմում բորբոքային պրոցեսները նվազեցնելով`քրքումն օգնում է կարգավորել սրտանոթային ֆունկցիան և արյան շրջանառությունը: Քրքումը նաև ամրացնում է արյան անոթների պատերը, մաքրում դրանք ավելորդ մնացորդներից և խցանումներից:
Սխտոր: Մանրէների թշնամի համարվող մեր բարեկամ սխտորը, պարզվում է, ևս մեկ հզորագույն միջոց է արյան բարձր ճնշման դեմ: Սխտորը բնականոն կերպով նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը և իջեցնում բարձր ճնշումը: Եթե Ամերիկայում մարդիկ նախընտրում են սխտորն օգտագործել հաբերի տեսքով, ապա Հայաստանում ավելորդ ծախսերից խուսափելու համար՝ այն օգտագործում են իր իսկ բնական տեսքով:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ