Ինչպես տնական միջոցներով հաղթահարել հարբուխը
Եթե հարբուխով հիվանդ եք և ուզում եք արագ ապաքինվել, ապա այս տնական դեղամիջոցները հենց Ձեզ համար են: Այս հրաշք դեղամիջոցները բարձրացնում են իմունային համակարգի պաշտպանությունը և պայքարում են հարբուխի դեմ: Ձեզ ենք ներկայացնում NaturalNews-ի կողմից առաջարկվող հասանելի դեղամիջոցները:
Սխտորով թեյ: Բոլորին հայտնի մանրէասպան սխտորը հզոր դեղամիջոց է մրսածության, հազի և հարբուխի դեմ: Իսկ որպեսզի ի հայտ գան սխտորի բուժիչ հատկությունները, առաջարկում եմ պատրաստել սխտորով թեյ: Վերցնում ենք երկու կամ երեք պճեղ սխտոր, մանրացնում ենք, ավելացնում 2 բաժակ ջուր և եռացնում: Եռ գալուց հետո սպասում ենք, որ լուծույթը 15 րոպե թրմվի: Այնուհետև ըստ ճաշակի ավելացնում ենք մեղր, մի պտղունց աղացած, կարմիր կծու պղպեղ և թարմ քամած լիմոնի հյութ: Այս կծու ըմպելիքը կարող է թեթևացնել Ձեր մրսածությունը:
Կարմիր սոխի և մեղրի օշարակ: Հազի դեմ լավագույն դեղամիջոցներից է կարմիր սոխի և մեղրի օշարակը: Այն կարող են օգտագործել և մեծահասակները, և փոքրերը: Լվանալ և կեղևահան անել սոխը և այն կտրատել կիսալուսնաձև: Այնուհետև վերցնել սրվակը և նրա մեջ տեղավորել կտրատած սոխը, սոխի վրա ավելացնել մեղր և նորից սոխի շերտեր ավելացնել: Հերթափոխել սոխի և մեղրի շերտերը՝ մինչև սրվակի լցվելը: Այնուհետև ծածկել սրվակը և թողնել 12-15 ժամ: Հաջորդ օրը սրվակից կստացվի մեկ բաժակ օշարակ: Հազի դեմ օգտագործվող այս հրաշք օշարակը պարունակում է սննդարար նյութեր, վիտամիններ և հանքանյութեր, որոնք պայքարում են ինֆեկցիայի դեմ և թեթևացնում հազը: Այս օշարակը սոխի համ չունի և պետք է օգտագործել օրական մեկ թեյի գդալ:
Մեղրի և կիտրոնի խառնուրդ: Թարմ քամած կիտրոնի և մեղրի խառնուրդն օգնում է փափկացնել հազը և վերացնել կոկորդի քորը, որի հետևանքով էլ հազում ենք: Մեղրը պարունակում է մեղվի կաթ, ակնամոմ և ծաղկափոշի, որոնք հարուստ են սննդարար նյութերով և ֆերմենտներով, վերջիններս էլ իրենց հերթին՝ սպանում են բակտերիաներն ու համաճարակները: Թարմ կիտրոնը պարունակում է հակաօքսիդանտներ և վիտամին C, որոնք բարձրացնում են իմունային համակարգը և նպաստում արագ ապաքինվելուն: Այս երկու հզոր տնական դեղամիջոցները միասին կպայքարեն անգինայի և մրսածության դեմ: Վերցնում ենք կես կիտրոնի հյութ և ավելացնում 2 կամ 3 ճաշի գդալ մեղր, օգտագործում ենք այս լուծույթն օրվա ընթացքում:
Հավի արգանակ: Հավի արգանակը ջախջախում է մրսածությունը կամ գրիպը և նպաստում է արագ ապաքինվելուն: Դեռ 12-րդ դարում հրեա բժիշկ Մայմոնդեսն իր հիվանդներին խորհուրդ էր տալիս մրսածության և գրիպի դեմ խմել հավի արգանակ: Հավի արգանակը թեթևացնում է մրսածության նախանշանները և օրգանիզմը ապահովում է պեստիցիդներով, աճի հորմոնով, հերբիցիդներով և հակաբիոտիկներով:
Կոճապղպեղ (իմբիր): Կոճապղպեղը հայտնի է իր բուժիչ հատկություններով: Այն նաև իր դրական ազդեցությունն է թողնում մրսածության, հարբուխի դեպքում: Կարելի է պատրաստել կոճապղպեղի թեյ և օգտագործել օրվա ընթացքում: Կոճապղպեղի թեյ պատրաստելու համար հարկավոր է մանրացնել կոճապղպեղը մի քանի շերտերի և ավելացնել մեկ բաժակ տաք ջրին:
Պատրաստեց Շողեր Գալստյանը