«Ընդդիմության ունկնդիրը դեռ տանը նստած է. եթե Փաշինյանը կարողանում է իր էլեկտորատը մոբիլիզացնել՝ միաժամանակ դժգոհ լինելով նրանցից, ընդդիմության էլեկտրորատը դեռ տանն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը։
Արտակարգ և լիազոր դեսպան, «Դիվանագետների համահայկական խորհրդի» համահիմնադիր Վահագն Մելիքյանը պնդում է՝ ընդդիմադիր դաշտն առանց հապաղելու պետք է մեկտեղվի մեկ գաղափարի շուրջ՝ Հայաստանը Նիկոլ Փաշինյանից ազատելու համար։
«Հայաստանի Հանրապետությունն ունի երկու ոտք՝ Սյունիք և Արցախ. այդ ոտքերից մեկն այս իշխանությունն անդամահատել է՝ հանձնել է Արցախը թշնամուն, մնացել է մյուսը՝ Սյունիքը»,- 168.am-ի հետ զրույցում, խոսելով վաշինգտոնյան փաստաթղթերի մասին, նման տեսակետ հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով՝ Սյունիքով անցնող Հայաստանին պատկանող ճանապարհի արտապատվիրակումն ամերիկյան կողմին ամենևին էլ Հայաստանի տնտեսական զարգացման մասին չէ։
«ՔՊ-ի ներսում կան մարդիկ, որոնք իրենց հարցեր են տալիս, կան մարդիկ, որոնք դիմում են գրում, դուրս են գալիս։ ՔՊ-ականներին դադարելու են փողոցում բարևել, այն ՔՊ-ականներին, որոնք անարգում են հավատի խորհրդանիշները։ Այս վիճակը չի կարող անվերջ տևել։ Ի վերջո, ՔՊ-ից մնալու է մի փոքր խմբակ, ավերակների վրա են մնալու և շուտափույթ ինքնաթիռի տոմս առնեն, որ փախնեն։ ՔՊ-ում ամաչում են, իսկ վաղ թե ուշ այդ ամոթը կբերի պայթյունի»,- շեշտեց Քերոբյանը։
«Փաշինյանի անցած ամբողջ ճանապարհին նայեք. միշտ կայացել է հակադրությունների վրա, երբեք չի կայացել որպես համախմբող և ստեղծող»,- շեշտեց Նարեկ Մանուկյանը։
«Նա ուզում է ունենալ իր համար լոյալ կաթողիկոս, ինքն իրեն Պապ թագավորի տեղն է դրել, ուզում է այնպիսի փոփոխություններ անել եկեղեցում, որպեսզի այնտեղից քաղաքական վտանգներ չտեսնի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամայիս Աղաբեկյանը։
Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները հայտնվել են կասկածելի և վատ վիճակում. այն աստիճան վատ, որ անգամ չեն կարողանում ծեծկռտուք անել, ընդամենը քաշքշոցների մեջ են հայտնվում, և վերջ։
«Հայկական շահն առաջ մղող ուժերը պետք է հասկանան մի բան՝ իրականում մենք ազգային-ազատագրական պայքարի մեջ ենք։ Պետք է քայլեր ձեռնակել մեր հայրենիքը ներքին թշնամուց ազատելու համար»,- ասաց Արթուր Վանեցյանը։
«Քննադատությունը նորմալ քաղաքական գործընթացի մաս է, Հանրապետական կուսակցությունը միշտ էլ ականջալուր է քննադատությանը։ Մի մասը դա հաշվի է առնում, հետևություններ է անում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով հարցին, թե ՀՀԿ-ն համերաշխություն չի՞ պատկերացնում այն ուժերի հետ, որոնք քննադատում են կուսակցությանը, թե՝ «Նիկոլ Փաշինյանին իրենք են բերել իշխանության»։
«Իշխանափոխությանը միտված ցանկացած բողոքի ակցիայի, անկախ նրանից, թե ո՞վ է դրա կազմակերպիչը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցել է շատ ակտիվ՝ գետնի վրա ունենալով զգալի դերակատարում այդ ընդդիմադիր պայքարներում, հետևապես, այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում ներքաղաքական դաշտում, դիտարկում եմ 2026 թվականի նախընտրական համատեքստում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։