Փաշինյանը հաստատ գիտի, որ «50+1»-ի շեմը հաղթահարող տղա չէ, ուստի պայքարում է ամենակազմակերպված կառույցի՝ Առաքելական եկեղեցու դեմ. Արամայիս Աղաբեկյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է Մայր Աթոռից պահանջել պարզաբանումներ, թե արդյո՞ք Գարեգին վեհափառը խախտել է կուսակրոնության ուխտը, նա զավակ ունի՞, թե՞ չունի։ Նման հարցադրումներ Նիկոլ Փաշինյանն օրը մի քանի անգամ է հնչեցնում ֆեյսբուքյան իր էջում։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունների շարքին նախորդել էր Բեռնում Վեհափառի նախաձեռնությամբ «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողովը։

Իսկ մայիսի 22-ին էլ Կովկասի մուսուլմանների գրասենյակ ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել էր, որ «Առաքելական եկեղեցին վտանգ է պարունակում տարածաշրջանի խաղաղության համար»։

Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարություններն ու քայլերը որքանո՞վ են կապված Բեռնում տեղի ունեցած համաժողովի հետ, երբ կաթողիկոսը բարձրացրեց ոչ միայն Արցախի մշակութային ժառանագության, այլև Բաքվում պահվող գերիների խնդիրը։

Կարդացեք նաև

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Առաքելական եկեղեցու ու հոգևոր իշխանության թիրախավորումն ուղիղ կապված չէ Գարեգին Բ-ի նախաձեռնության հետ։

«Այս ամենն ավելի շատ կապված է այն հանգամանքի հետ, որ Առաքելական եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ է, և Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ եթե իշխանափոխության համար լինի փողոցային կամ ընտրական պայքար, ապա այդ գործընթացներում անպայմանորեն ընդգրկվելու է եկեղեցին։

Եթե հիշում եք, երբ Բագրատ սրբազանը սկսեց իր պայքարը, հայտարարեց, որ Վեհափառի օրհնությամբ է ամբողջ պրոցեսը կատարվում։ Հետո եղավ հակառակ հայտարարությունը, որ նման բան չկա։ Այսօր Հայաստանում Առաքելական եկեղեցին մնում է ամենակազմակերպված կառույցը, Փաշինյանն էլ այդ կազմակերպված կառույցից վտանգ է տեսնում ու փորձում չեզոքացնել կաթողիկոսին։

Նա ուզում է ունենալ իր համար լոյալ կաթողիկոս, ինքն իրեն Պապ թագավորի տեղն է դրել, ուզում է այնպիսի փոփոխություններ անել եկեղեցում, որպեսզի այնտեղից  քաղաքական վտանգներ չտեսնի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց  Արամայիս Աղաբեկյանը։

 Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նման հարցադրում է անում, քանի որ հանրության ինչ-որ շրջանում նման «ճաշարանային» խոսակցություն կա, ինքն էլ այժմ վերցրել է այդ «խաղալիքը» ու մտել քաղաքական դաշտ։

«Այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի համար Առաքելական եկեղեցին լոյալ է եղել, այս թեման «ջրի երես» չի հանել, հիմա այդ «ճաշարանային» խոսակցությունը բերել է  քաղաքական դաշտ ու փորձում է  դրանով ինչ-որ հարցեր լուծել։

Նախ, ինչպե՞ս են ապացուցելու՝ Վեհափառը զավակ ունի՞, թե՞ ոչ, գնալու են մի մազ նրանից պոկեն, մի մազ էլ ենթադրյալ երեխայի՞ց ու ԴՆԹ անե՞ն։ Եկեղեցին այս մարդու հարցադրմանը պատասխանել է, որ այդ ամենի մեջ չի մտնելու։ Այստեղ հարց է առաջանում, եթե եկեղեցին այդ ամենի մեջ չի մտնելու, Փաշինյանն ինչպե՞ս է ապացուցելու՝ Վեհափառը խախտե՞լ է ուխտը։

Հասկանո՞ւմ եք, այստեղ որևէ ապացուցելու բան չկա, կա միայն քաղաքական խնդիր՝ 2026 թվականին այս մարդն ընտրությունների է մասնակցելու, և կա կազմակերպված կառույց, որը կարող է իր համար խնդիրներ ստեղծել։ Ինքն էլ հաստատ գիտի, որ «50+1»-ի շեմը հաղթահարող տղա չէ, հետևաբար՝ պայքարում է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Արցախի ԱԺ պատգամավորը նաև նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքի համար այս հարցն ավելի կարևոր է, քան երկրի անվտանգության ու մյուս խնդիրները։

«Միանշանակ եկեղեցին կարող է խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար՝ ամենակազմակերպված մարմինն է, ինչ-որ պրոցեսներ գեներացնելու ընդունակ հետընտրական գործընթացներ գեներացնող մարմին կարող է հանդիսանալ»,- ընդգծեց Արամայիս Աղաբեկյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30