Նա նկատեց՝ երբ մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի հնարավոր կամ միջնաժամկետ տապալման մասին, պետք է նկատի ունենանք, որ նրա իշխանության ամեն օրը մեր պետության արմատները քերելու հաշվին է, և չպետք է ոգևորվել այն փաստից, որ նրա իշխանության հիմքերը թուլացել են, պետք է այնպես անել, որ այդ իշխանությունը չվերարտադրվի։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Ես խղճում եմ մեր ժողովրդին, որ ստիպված է լսել ու ունենալ այսպիսի իշխանություն։ Ինքը խոսում է քաղաքացու սուբյեկտայնության մեծացումից, երբ հազարավոր քաղաքացիներ այս Ամանորը դիմավորեցին առանց էլեկտրաէներգիայի՝ մթության մեջ՝ Փաշինյանի կողմից մարդու սեփականության դեմ ոտնձգություն կատարելու արդյունքում։ Ապրում […]
«ՀՀ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կա՞ դատավոր, որը վարչապետի ասածը չանի։ Մեր սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանն իրավական պետություն է։ Որևէ երկիր չեք տեսնի, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը դատական իշխանությանը սպառնա՝ ասելով, թե չկա նման դատավոր, որն իր ասածը չանի։ Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածը դարձյալ 10-15 տարվա ազատազրկում է նախատեսում տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողություններ կատարելու համար։ Բա այս տարածքների հանձնումն ի՞նչ է»։
ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից, Ազգային ժողովում (ԱԺ) այսօր հայտարարել է Փաշինյանը:
Ո՛չ Արման Դիլանյանի, և ո՛չ էլ Վլադիմիր Վարդանյանի՝ ոչինչ չասող իմաստազուրկ ելույթներն ի զորու չեն վերականգնելու այլևս այդքան էլ Բարձր չհամարվող դատարանի՝ առանց այդ նսեմացված հեղինակությունը:
Շուրջ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 27-ին, 168.am-ն իր ընթերցողներին ու հպարտ ժողջանին տեղեկացրեց, որ Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության՝ նոյեմբերի 23-30-ն Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք մեկնելու համար միայն ինքնաթիռի տոմսեր ձեռք բերելու համար ծախսվել է 12 միլիոն 465.000 դրամ, որից 8-ը՝ էկոնոմ դասի, մեկը՝ բիզնես: Ինչպես կարելի է հասկանալ, բիզնես դասի տոմս ձեռք է բերվել թավշյա քաղաքապետ, կոռուպցիայի ու ցոփ ու շվայտ կյանքի հետ 0 առնչություն ունեցող Տիգրան Ավինյանի համար:
Նիկոլ Փաշինյանի դասախոսության մյուս հատվածները շատ ավելի վտանգավոր ու քայքայիչ մտքեր էին պարունակում։
Հայաստանում վերջին տարիներին թմրանյութերի շրջանառության ծավալներն այնպիսի աղետալի չափերի են հասել, որ անգամ թմրամիջոցների որոշ տեսակների ազատականացման ջատագով այս իշխանություններն են արդեն մտածում դրանց տարածման դեմ պայքարի համար օրենսդրական նոր մեխանիզմներ գործի դնելու մասին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է։
Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի: Քաղաքացի Կարեն Եսայանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել. «Ի՞նչ ակնկալիք ունեք Ձեր դատավարությունից»: Ա. Աշոտյանը պատասխանել է. «Իմ նկատմամբ իրականացվում է անթաքույց, լկտի և փնթի քաղաքական հետապնդում, ուստի նիկոլական դատարաններից որևէ ակնկալիք, որը […]
Հանձնաժողովը վտանգ է տեսնում, որ քաղաքական իշխանությունը քաղաքական նկատառումներից ելնելով՝ կարող է հայտարարել արտակարգ կամ ռազմական դրություն ու ընտրական գործընթացն անժամկետ հետաձգել:
«Ես իրենց խորհուրդ կտամ կարդալ մի հատ, իսկ ավելի լավ է՝ մի քանի անգամ կարդան ու անգիր անեն, որովհետև մինչև 12 տարի ազատազրկում է նախատեսում: Ու թող լավ իմանան, որ իրենց չի օգնելու այն, որ իրենք հրաման են կատարել, որովհետև ակնհայտ ապօրինի հրաման կատարելը նրանց չի ազատելու պատասխանատվությունից»,- ասաց Հայկ Ալումյանը: