Թե ոնց է աշխատում իրավապահ համակարգը Հայաստանում, ի ցույց դրվեց նաև ադրբեջանական դիվերսանտի օրինակով. Արմեն Աշոտյան

Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:

Քաղաքացի Կարեն Եսայանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.

«Ի՞նչ ակնկալիք ունեք Ձեր դատավարությունից»:

Ա. Աշոտյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Իմ նկատմամբ իրականացվում է անթաքույց, լկտի և փնթի քաղաքական հետապնդում, ուստի նիկոլական դատարաններից որևէ ակնկալիք, որը կհակասի վերևից իջեցված քաղաքական պատվերին, չունեմ։ Հայաստանի դատական համակարգի ողբալի վիճակն այնքան աղաղակող է, որ տեղ է գտել նաև բազմաթիվ միջազգային զեկույցներում։

Այո՛, Հայաստանում դատարանները քաղաքականացված են և կոռումպացված, և սա ակնհայտ է ոչ միայն իմ գործով, այլև Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, մյուս քաղբանտարկյալների, ինչպես նաև Երրորդ, Երկրորդ նախագահների նկատմամբ աղմկահարույց քրեական գործերի, այլ բազում օրինակներով։

Թե ոնց է աշխատում իրավապահ համակարգը Հայաստանում, ի ցույց դրվեց նաև ադրբեջանական դիվերսանտի օրինակով։ Ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ նրան մեղադրեցին Քրեական օրենսգրքի մի շարք լրջագույն հոդվածներով, հետո մեղադրանքները հօդս ցնդեցին, իսկ նա ազատ արձակվեց` «բարի կամքով»։

Այստեղից՝ երկու հիմնական եզրահանգում.

1) Հայաստանի իշխանությունները «բարի կամքով» կարող են միացնել կամ անջատել ցանկացած մարդու նկատմամբ ցանկացած քրեական գործ։

2) Ներկայիս Հայաստանում ադրբեջանցի դիվերսանտ  լինելն ավելի ողջունելի է և ապահով, քան հայ ընդդիմադիր լինելը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս