Նիկոլը շատ լավ գիտի՝ եթե անգամ վերարտադրվի, իր ռեժիմը կունենա 1.5 տարվա կյանք. մարդը, ում համար արտասվում է Քրեական օրենսգիրքը, կենսական է համարում մի քանի ամիս իշխանության մնալը. Սուրեն Սուրենյանց

«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը կրկին պնդեց՝ Նիկոլ Փաշինյանի գերխնդիրն իր իշխանության երկարաձգումն է:

«Նիկոլ Փաշինյանն իր գործունեության ողջ ընթացքում փոքր խնդրով ապրող մարդ է։ Նա այս փուլում, կրկնում եմ, զուտ վերարտադրության հարց է լուծում։ Իսկ եթե անգամ վերարտադրվի, վերարտադրվելու է քաղաքական դիակի տեսքով, ներսում ցնցումներով ու այլանդակություններով ու նոր զիջումներով։ Այս ռեժիմը նման է մի քաղաքական դիակի, որին հուղարկավորող չկա։

Եթե անգամ վերարտադրվի, Փաշինյանի ռեժիմը կունենա առավելագույնը 1.5 տարվա կյանք։ Մարդը, որի համար արտասվում է Քրեական օրենսգիրքն իր բոլոր հոդվածներով, կենսական է համարում մի քանի ամիս իշխանւթյան մնալը։ Միևնույն ժամանակ մենք չգիտենք՝ ինչքան պոտենցիալ ունի մեր պետությունն այս արշավանքին դիմագրավելու համար»,- ասաց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Վերջինս նկատեց՝ երբ մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի հնարավոր կամ միջնաժամկետ տապալման մասին, պետք է նկատի ունենանք, որ նրա իշխանության ամեն օրը մեր պետության արմատները քերելու հաշվին է, և չպետք է ոգևորվել այն փաստից, որ նրա իշխանության հիմքերը թուլացել են, պետք է այնպես անել, որ այդ իշխանությունը չվերարտադրվի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս