«Հանրային ազդարար» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սեմեոն Բաբայանն առաջիկայում պատրաստվում է նստացույց իրականացնել՝ պահանջելով հանրակրթական դպրոցներից հեռացնել 3-րդ դասարանի Մայրենի լեզվի դասագիրքը։
«Մերոնք բանակցում էին ԿԳՄՍ նախարարության հետ, նրանք կուտ էին տվել, թե կկարգավորվի հարցը, բայց չկարգավորվեց՝ որոշումը մնաց նույնը, մերոնք կտերը կերան, գնացին բանակցության, պարզվեց՝ արդյունքը զրո է։ Այդ ամենը հիմարություն էր, հերթական սուտը։ Դե, իրենք այնպես արեցին, որ մեր թատրոնի դիմաց սկսած նստացույցը դադարեցվի, հասան իրեն նպատակին։ Բայց այդ նստացույցը վերսկսվելու է նույն ձևով, իսկ թե է՞լ ինչ ենք անելու՝ այս պահին չակերտները չեմ բացի»։
«Սունդուկյանում մեզանից անձը հաստատող փաստաթղթեր են պահանջում, որն իրենց մոտ պետք է լիներ, բայց իրենց մոտ չէ, քանի որ հանձնում-ընդունում օրենքի սահմաններում չեն արել։ Մեր միավորը պետական ռեգիստրից հանել են, մենք հիմա ուզում ենք մտնել մեր թատրոնի տարածք, Սունդուկյանում ասում են՝ ներկայացրեք անձնական փաստաթղթերը՝ նոր մտեք։ Այսպես ասած՝ շանտաժ են անում»,- նշեց դերասանը։
Հուլիսի 26-ին Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել Բաղրամյան փողոցում՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ժամանակավոր նստում է նաև Նիկոլ Փաշինյանը: Ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ նստացույց կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը չընդունի և չլսի իրենց։
Հիշեցնենք, որ Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը երեկ առավոտյան Կարմիր Խաչի ուղեկցությամբ պետք է գար Երևան` սրտի անհետաձգելի վիրահատության ենթարկվելու համար, սակայն նրան ադրբեջանական ոստիկանության ծառայողները Հակարիի կամրջից առևանգել էին։ Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հերթական քարոզչությունն իրականացնել, թե իբր Վագիֆ Խաչատրյանը մասնակցել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»։
«Երեկ հասկացավ, որ Հայաստանի ամենաատելի մարդն ինքն է, ուստի Նիկոլի հեռացումն օրերի և շաբաթների հարց է, բայց մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ մինչ հեռանալն անի անդառնալի քայլեր»,- ասաց Զոհրաբյանը։
«Նույն հարցազրույցի ժամանակ, երբ իրեն հարցնում են՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերաբերվում դրան, Տոյվո Կլաարը իբրև դա չհասկանալով՝ նշում է, որ իրենց ջանքերն ուղղված են դրան, որպեսզի փոխվստահություն լինի, և այդ պատճառով՝ պետք է և՛ Լաչինի միջանցքը լինի, և՛ Աղդամից եկող հումանիտար բեռները: Ինքը նույնիսկ չէր կարողանում մանևրել»:
«Արցախի նախագահը երբեք չի պահանջել Հայաստանի իշխանությունից դադարեցնել բանակցություններն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ, ինչի արդյունքում հիմա Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ռուս խաղաղապահներն այսպիսով փաստորեն գտնվում են Ադրբեջանի կազմում»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը։
Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում էր և պատասխանում էր հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հրավիրված երկու անձանց հարցերին։
Շուտով Արցախում հասարակական կազմակերպություններից կազմված խումբն անվստահություն կհայտնի Փաշինյանին՝ ցույց տալով, որ վերջինս չի կարող Արցախի ճակատագիրը որոշել ու Արցախին թողնել Ադրբեջանի կազմում։ Մենք ցույց կտանք Նիկոլ Փաշինյանին, որ Արցախի հարցը լուծելու համար ոչ թե տարբերակներ չկան, այլ ինքն ունակ չէ ուղղակի այդ հարցը լուծել։ Չի կարողանում իր անպիտան, հակահայկական էությամբ հարց լուծել»,- շեշտեց Անաստաս Իսրայելյանը։