Արցախցի ուսանողների անժամկետ նստացույց Երևանում ` ի պաշտպանություն Վագիֆ Խաչատրյանի

Հայաստանում գտնվող արցախցի երիտասարդները երեկվանից Երևանում Կարմիր խաչի միջազգային գրասենյակի առջև նստացույց են անում` ի պաշտպանություն Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի, ում երեկ Հակարիի կամրջի ադրբեջանական ապօրինի անցակետից ադրբեջանցի ոստիկաններն առևանգել էին և տարել անհայտ ուղղությամբ։

168.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Ամալիկ Զախարյանն ասաց, որ նստացույցն իրականացնելու են այնքան ժամանակ, մինչև ազատ չարձակեն Վագիֆ Խաչատրյանին: Իսկ նստացույց անցկացնում են Երևանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակի մոտ, որովհետև ադրբեջանցիները Խաչատրյանին առևանգել են Կարմիր խաչի ներկայացուցիչների մոտից։ Մեր զրուցակիցը նաև ասաց, որ երեկ գիշեր տղաները քնել էին Կարմիր խաչի գրասենյակի մոտ, իսկ այսօր առավոտյան նրան են միացել արցախցի աղջիկները։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը երեկ առավոտյան Կարմիր Խաչի ուղեկցությամբ պետք է գար Երևան` սրտի անհետաձգելի վիրահատության ենթարկվելու համար, սակայն նրան ադրբեջանական ոստիկանության ծառայողները Հակարիի կամրջից առևանգել էին։ Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հերթական քարոզչությունն իրականացնել, թե իբր Վագիֆ Խաչատրյանը մասնակցել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»։

Մինչդեռ, փաստ է, որ շուրջ 8 ամիս Արցախը շրջափակման մեջ է պահում և 120 հազար արցախահայերի ցեղասպանության է ենթարկում հենց Ադրբեջանի իշխանությունը նախագահ Ալիևի հրահանգով, ինչի ականատեսն է ողջ միջազգային հանրությունը։

Տեսանյութեր

Լրահոս