Սա թուրքական էքսպանսիա է, պարտավոր ենք պաշտպանել երեխաներին դպրոցներում. նստացույց եմ անելու. Իրավապաշտպան հ/կ նախագահ

«Հանրային ազդարար» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սեմեոն Բաբայանն առաջիկայում պատրաստվում է նստացույց իրականացնել՝ պահանջելով հանրակրթական դպրոցներից հեռացնել 3-րդ դասարանի Մայրենի լեզվի դասագիրքը։

168.am-ի հետ զրույցում Սեմեոն Բաբայանը մանրամասնեց.

«Մայրենի 3-րդ դասարանի դասագրքի վրա այրվում է ՀՀ դրոշը։ Մեր ծնողների ու քաղաքացիների կողմից դա չտեսնելը, մեղմ ասած՝ ճիշտ չեմ համարում, այլ բառ չեմ ուզում ասել։

Սեպտեմբերի 3-ից այս խնդիրը կա, պահանջել եմ, որպեսզի այս դասագիրքը հանեն շրջանառությունից, սրան զուգահեռ՝ պահանջել ենք ԿԳՄՍ նախարարի հրաժարականը։ Թեպետ, եթե նա հրաժարական տա, մեկ ուրիշ խամաճիկ այս ծրագիրը կիրականացնի։

Կարդացեք նաև

Սա հանցագործություն է, որը կատարվել է կա՛մ հեղինակի, կա՛մ ԿԳՄՍ նախարարության կողմից։

Մեր ծնողները մեզ ժառանգել են հայրենիք, և մենք պարտավոր ենք մեր երեխաներին ժառանգել այդ հայրենիքը»։

Սեմեոն Բաբայանը խնդրում է անպայման հրապարակել իր խոսքը, որպեսզի շատ ծնողներ ուշադրություն դարձնեն այդ դասագրքի կազմին ու պահանջեն այն հանել շրջանառությունից։

«Մենք պարտավոր ենք մեր երեխաներին դպրոցներում պաշտպանել այս իրավիճակից։

Մյուս շաբաթվանից ՄԻՊ գրասենյակի դիմաց նստացույց է լինելու, որպեսզի դպրոցներում պաշտպանեն մեր երեխաների իրավունքները։ Հաղորդում եմ ներկայացրել նաև Դատախազություն, Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական կոմիտե։ Եթե այս բոլոր կառույցներն ունակ չեն պաշտպանել մեր պետությունը, ապա ինձ նման մարմիններ պետք չեն։

Պարզ է, եղել է թուրքական էքսպանսիա, թուրքական փող, որը պարտադրում է որոշ մարդկանց նման գործողություններ անել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս