
Սննդաբանը զգուշացրել է Ամանորի նախաշեմին նիհարելու տարածված սխալների մասին

Ամանորից առաջ նիհարելու համար պետք է նախապես և աստիճանաբար առողջ սովորություններ ներդնել, ասել է էնդոկրինոլոգ-դիետոլոգ Ելենա Չուրակինան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում զգուշացրել է նիհարելիս տարածված սխալների մասին:
Ըստ էնդոկրինոլոգի՝ դիետաները անօգուտ են նիհարելու համար, քանի որ քաշը վերադառնում է, հենց որ մարդը դադարում է պահպանել խիստ կանոնները։
«Քաշը կորցնելու գործընթացում կարևոր է փոքր քայլերով առաջ շարժվել։ Նոր սովորությունները ներդրվում են աստիճանաբար: Օրինակ, մարդը նախ սովորում է սննդակարգում ներառել բավարար քանակությամբ մրգեր և բանջարեղեն: Երբ ամեն օր բանջարեղեն և մրգեր ուտելու սովորություն հաստատվի, կարող եք անցնել հաջորդ առողջ սովորության ձևավորմանը»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է Չուրակինան։
Նրանց, ովքեր ցանկանում են նիհարել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու, նա խորհուրդ է տվել դիմել մասնագետներին։ Ինչպես նշել է բժիշկը, հենց դիետոլոգը կօգնի ձեզ հասկանալ, թե սննդային կամ ապրելակերպի որ սովորույթներն են հանգեցրել քաշի ավելացմանը, և կասի՝ ինչպես փոխել դրանք՝ ոչ միայն նիհարելու, այլև կազմվածքը պահպանելու համար։