Բաժիններ՝

Նիհարել ցանկացողները պետք է հրաժարվեն որոշ հայտնի մթերքներից

Մարդիկ, ովքեր նիհարում են, պետք է հրաժարվեն որոշ հայտնի մթերքներից՝ դիետա պահելով, ասել է սննդաբան և սպորտային մարզիչ Մարիա Վոլինկինան։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում թվարկել է այն մթերքները, որոնք խանգարում են նիհարելուն։

Ըստ shantnews-ի՝ Վոլինկինան շաքարն անվանել է վնասակար և հիշեցրել, որ դրա չարաշահումը հանգեցնում է ինսուլինի կտրուկ արտազատման և, որպես հետևանք, արյան շաքարի մակարդակի բարձրացման։ Դրա պատճառով, ըստ նրա, քաղցրավենիք ուտելու պահին նկատվում է բարձր աշխատունակություն, իսկ հետո գալիս է քնկոտությունը և հոգնածությունը։

Դիետոլոգը նաև սպիտակ ալյուր պարունակող բոլոր մթերքները դասակարգել է նիհարելու համար վնասակարների շարքին։ Նաև, ըստ մասնագետի, վնասակար են արագ սնունդը, կետչուպը և մայոնեզը։

Բացի այդ, Վյալովան կոչ է արել դիետայի ընթացքում բացառել կծու, յուղոտ և աղի մթերքները, հատկապես՝ պահածոները, երշիկեղենը և կիսաֆաբրիկատները։

Կարդացեք նաև

Նա ավելացրել է, որ մարդիկ, ովքեր նիհարում են, պետք է խուսափեն ալկոհոլ օգտագործելուց, քանի որ այն նվազեցնում է նյութափոխանակությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031