Բաժիններ՝

Հատապտուղ, որն օգնում է նիհարել

Ազնվամորին կարող է օգնել նիհարելուն՝ շնորհիվ միզամուղ ազդեցության: Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասել է էնդոկրինոլոգ, սննդաբան Անտոն Պոլյակովը։ Բժշկի խոսքով՝ ազնվամորին կարող է նիհարեցնել ոչ միայն միզամուղ ազդեցության շնորհիվ, այլև նվազեցնելով օրգանիզմում բորբոքային պրոցեսները, քանի որ քրոնիկական բորբոքումները հաճախ ավելորդ քաշի պատճառ են դառնում։

Ըստ shantnews-ի՝ բժիշկը նաև նշել է, որ ազնվամորին օգտագործվում է մրսածության ժամանակ, քանի որ այն նվազեցնում է բորբոքումն օրգանիզմում և պարունակում է մեծ քանակությամբ ացետիլսալիցիլաթթու, որն իջեցնում է մարմնի ջերմաստիճանը։

Բացի այդ, ազնվամորին օգնում է պահպանել իմունային համակարգի օպտիմալ աշխատանքը, օրգանիզմից հեռացնել տոքսինները, իջեցնել մարմնի ջերմաստիճանը և պարունակում է B և C վիտամիններ:

Այնուամենայնիվ, բժիշկը նշել է, որ ազնվամորու չափաբաժինները պետք է չափավոր լինեն, և այն պետք է օգտագործել իր սկզբնական տեսքով, այլ ոչ թե ջերմային մշակումից հետո։

Կարդացեք նաև

«Ազնվամորու չափից ավելի օգտագործումը հրահրում է մարդու օրգանիզմում ֆրուկտոզայի ավելացում, ինչը կարող է բացասաբար ազդել լյարդի աշխատանքի վրա»,- պարզաբանել է էնդոկրինոլոգը։

Նա հավելել է, որ լյարդի վրա ֆրուկտոզայի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հակառակ ազդեցություն ունենալ նիհարելու գործընթացի վրա։

Պոլյակովը նաև շեշտել է, որ ազնվամորին չի կարելի մեծ քանակությամբ ուտել գաստրիտի, ստամոքսի խոցի սրման ժամանակ, հոդատապ և ալերգիկ ռեակցիաներ ունեցող մարդկանց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031