Վարսակ. գիշերը պատրաստվող միջոց, որը կօգնի ձեզ նիհարել

Վարսակը դասվում է ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ է սննդարար նյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ վարսակը պարունակում է մանգան, ֆոսֆոր, մագնիում, պղինձ, երկաթ, ցինկ, կալիում, կալցիում, B1, B5, B3, B6 վիտամիններ:

Վարսակի փաթիլները կարող եք օգտագործել նախաճաշին, ինչը կօգնի լավացնել նյութափոխանակությունը, էներգիա ստանալ, վերահսկել ախորժակը: Կայքը ներկայացրել է վարսակի պատրաստման մի քանի բաղադրատոմս:

Բանան, վարսակ, ընդեղեն. բաղադրիչներ

  • կես բաժակ վարսակ
  • 2 ճաշի գդալ նշի կամ այլ ընդեղենի յուղ
  • կես բանան
  • կես բաժակ նշի կաթ
  • 1 ճաշի գդալ ոչ աղի ընդեղեն:

Պատրաստման եղանակը: Բաղադրիչները լավ խառնեք, տարան ծածկեք, դրեք սառնարանում: Օգտագործեք առավոտյան:

Կարդացեք նաև

Հապալաս, վարսակ և հնդկական ընկույզ. բաղադրիչներ

  • կես բաժակ վարսակ
  • կես բաժակ հապալաս
  • կես բաժակ կոկոսի կաթ
  • 1 թեյի գդալ չիայի սերմեր
  • 1 ճաշի գդալ մանրացրած հնդկական ընկույզ:

Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք, դրեք սառնարանում: Առավոտյան կաթ ավելացրեք, խառնեք և օգտագործեք:

Ազնվամորի, նուշ, կոկոս. բաղադրիչներ 

  • կես բաժակ վարսակ
  • կես բաժակ ազնվամորի
  • 1 թեյի գդալ մեղր
  • կես բաժակ կոկոսի կաթ
  • կես ճաշի գդալ մանրացրած նուշ
  • մի փոքր դարչին:

 Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք, բացի կոկոսի կաթից: Տարան պահեք սառնարանում, առավոտյան ավելացրեք կաթն ու օգտագործեք:

Նյութը հրապարակման պատրաստեց 168..am-ը

Տեսանյութեր

Լրահոս