Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանում» Արցախի հարցը փակված է, և օրինակ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը չի կարող Արցախի թեմայով գիրք նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին։
Մոտ երկու շաբաթ առաջ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարել էր՝ ՀՀ-ում տեղի են ունեցել նոր ներխուժումներ, ինչը Հայաստանի իշխանությունը թաքցրել է հանրությունից։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, քրեական գործ է հարուցվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ):
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցուցումով աշխատանքից ազատելը՝ տոտալիտար համակարգին բնորոշ այլանդակություն լինելուց բացի, վկայում է մեկ այլ՝ կոնկրետ այս դեպքի հետ կապ չունեցող երևույթի մասին:
2023 թվականի հուլիսի 10-ին «Փաշինյանի՝ պատերազմի հրձիգի փնտրտուքի հետքերով. Պատերազմից առաջ և հետո» վերտառությամբ վերլուծություն էինք հրապարակել, որտեղ ըստ ժամանակագրության և քաղաքական պահի՝ ներկայացրել ենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչն է համարել պատերազմի հրձիգ: Իհարկե, այս ընթացքում Փաշինյանի կողմից արդեն հնչեցված պատերազմական պատճառների թիվն ավելացվել է:
2024 թվականի փետրվարից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ղեկավարող Էդիտա Գզոյանն օրերս հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Բանաստեղծ Հուսիկ Արայի համար վաղուց հասկանալի է, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը՝ Արցախն ուրանալով, Հայաստանից տարածքներ զիջելով, և այդ համատեքստում է դիտարկում նրա վերջին հայտարարությունը, թե` «Արցախի հիմնախնդրի մասին օտարերկրացի հյուրին գրքեր նվիրելը սադրանք է՝ պատերազմի հրահրում»։
Նա ցույց է տալիս, թե ինչ է լինում երկրների հետ, երբ մեր հայրենակից Աճեմօղլուի կողմից ուսումնասիրած «Սմոկինգով օրանգուտանի» համախտանիշը դառնում է պետության կառավարման կոնցեպտ: Միակ կոնցեպտ:
Սրանից առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսել էր մեկ այլ վտանգի մասին, որ Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրող սցենարները հանգեցնելու են փախստականների մեծ հոսքի հարևան երկրներ և դրանից դուրս:
«Հանուն այդ Արցախի, մենք 6 հազարից ավելի զոհեր ենք տվել, այդ ժամանակ Արցախը մե՞րն էր, հիմա ասում են՝ Արցախը մեր չէ՞, սա մենք ինչպե՞ս հասկանանք, այդ մարդը սա ինչպե՞ս մեզ կբացատրի»։
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ երբ Եկեղեցում պատարագների ժամանակ հոգևորականներն օգտագործում են «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը՝ դրանով իսկ պատերազմ են հրահրում Ադրբեջանի հետ։
Հայաստանում ժողովրդավարության միջազգային դատարանը (IODA), որը ժողովրդավարության մոնիթորինգ է իրականացնում, այսօր հանդես է եկել նախնական գնահատականներով։
«Ես շատ հստակ ասացի՝ պետության մեջ չի կարող լինել 2 արտաքին քաղաքականություն, մարդիկ կարող են ասել՝ Արցախից եմ, Վանից եմ, Մուշից եմ, Մոսկվայից եմ, Մինվոդիից եմ, դա ի՞նչ կապ ունի իմ ասած թեմայի հետ, մարդն ինչ ուզում է՝ կարող է ասել։ Այստեղ խոսքը պետական պաշտոնյայի և դերաբաշխման մասին է և քաղաքական գնահատականի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի նախագահի հետ չեն խոսել հարաբերական կայունության մասին, դրա մասին չի խոսել նաև Ադրբեջանի նախագահը։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը, որ աշխատանքից ազատել է նախարարության աշխատակից այն ծնողներին, որոնց զավակներն այլ երկրի քաղաքացիներ են: Առհասարակ, հարց է բարձրացվել բանակում չծառայած պաշտոնյաների և նրանց երեխաների մասին։
Երեկ Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել էր Բագրատ Սրբազանի շարժմանը և Եկեղեցու բռնած դիրքին՝ մասնավորապես, նշելով.
Կառավարությունից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին «Միասնության թևեր» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի ներկայացրած փաստերի առնչությամբ, համաձայն որի, մասնավորապես, Գեղարքունիքի ուղղությամբ Ադրբեջանը նոր դիրք է դրել, նոր առաջխաղացում կա:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հասարակական գործիչ, Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է։
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ տարածաշրջանային պատերազմը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար:
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը դժվարանում է ասել, թե իշխանությունն ինչ է հասկացել, միայն Աստված գիտի, թե նրանք ինչ են մտածում։
Նիկոլ Փաշինյանը վերջին 2 շաբաթների ընթացքում հանրությանը հրամցնում է մարզեր կատարած այցերից տեսանյութեր՝ ցույց տալով, թե իրեն որքան ջերմ են ընդունում քաղաքացիները։
Երկրորդ շաբաթն է՝ հանգստյան օրերին ՔՊ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «քարոզարշավային ավտոբուսով» մեկնում են գյուղեր, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ մարդկանց համոզելու համար, որ ընտրեն իրեն։
Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում օրենք, չի հարգում կարգուկանոն և մի բան էլ զարմանում է, թե ինչու սկսեցին իրեն քննադատել։
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանն է։
Մարտի 4-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարեց՝ ՀՀ-ում տեղի են ունեցել նոր ներխուժումներ, ինչը Հայաստանի իշխանությունը թաքցրել է հանրությունից։
«Եթե մենք խոսում ենք լուրջ քաղաքականության կամ լուրջ պետական կառավարման մասին, ապա այն, ինչ այսօր անում են ՀՀ իշխանությունները, որևէ կերպ չի համապատասխանում ներկայիս իրականությանը։ Մենք գործ ունենք անլուրջ իշխանության հետ, որն արդեն իսկ հաստատել է՝ ինքնուրույն քաղաքականություն չի վարում»:
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամներն ակցիա իրականացրին ՊՆ-ի մոտ, որի ընթացքում նախատեսվել էր նաև հիմնավորված փաստաթուղթ-նամակ ներկայացնել Պաշտպանության նախարարին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի նոր ներխուժումների, դիրքային բարելավումների ու ամրացումների վերաբերյալ։
Ինչո՞ւ են հանրությունից թաքցվել ադրբեջանական նոր առաջխաղացումներն ու ամրացումները մեր երկրի տարածքում․ Պաշտպանության նախարարության մոտ «Միասնության թևերի» անդամներն այս հարցադրումներով ակցիա են իրականացնում։
Մարտի 6-ին հրապարակվեցին ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից հրապարակված հարցման արդյունքները։
Երեկ՝ մարտի 8-ին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի ընթացքում ասել է, որ Նախիջևանին հասցված օդային հարվածի միջադեպը կապ չունի Իրանի հետ, և ընդգծել, որ միջադեպը կհետաքննվի։