Ընդդիմության մի մասն իրեն պահում է Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա» կոմեդիայի հերոսների նման. Արմեն Աշոտյան

Այսօր դատական նիստից հետո 168am-ի հետ ավանդական բլից հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով ամերիկյան Հանրապետական ինստիտուտի վերջին հարցումներին, որոնցով արձանագրվել էր Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հերթական պատմական մինիմումը, նկատեց․

«Իհարկե, կարևոր է,  որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, բայց կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական առաջարկի վարկանիշը բարձրանա, իսկ ընդդիմության մի մասը, ցավոք, իրեն պահում է Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա» կոմեդիայի նման»:

Հանրապետական գործիչը նաև արձանագրեց՝ Հայաստանում քաղաքական կյանքը երբեմն դիագնոզների կարիք ունի։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանում Աշոտյանի գործով դատական հերթական նիստն էր:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս