«Արևմուտքն օգնում է Ուկրաինային, որի ժողովրդին ոչնչացնելու ցանկություն Ռուսաստանը չունի, իսկ մեզ չի օգնի, երբ Թուրքիան ի ցույց դնի մեզ ոչնչացնելու իր ցանկությունը և գործի անցնի։ Արևմուտքը Թուրքիային կների Հայաստանը ոչնչացնելու համար, կամ, այլ կերպ ասած, Թուրքիան Հայաստանը կմարսի, չէ՞ որ նրանց 3 ժամ է պետք, որ Սյունիքը կտրեն Հայաստանից, իսկ այդ ժամանակ կստանանք ոչ թե մեր աջակցությանը միտված գործնական քայլեր, այլ ընդամենը հայտարարություններ, ինչպիսիք ստացել ենք ցեղասպանվելուց հետո»,- ասաց Ստեփանյանը։
Նիկոլը հանկարծ հիշել է, որ մեր ռազմավարական դաշնակիցը՝ ՌԴ-ն իր պարտականությունները չի կատարում զենքի մատակարարման մասով։
«Այն, ինչ եղավ 20-րդ դարում, նույնությամբ՝ ավելի կատարելագործված եղանակով, կարող է կատարվել 21-րդ դարում՝ հատկապես, որ ունենք հասարակություն, որը շարունակում է փրկիչների փնտրտուքը՝ մոբիլիզացվելու և կռվելու փոխարեն»,- ասաց Մելքոնյանը։