ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այն կարծիքին է, որ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հապշտապ մեղավորների նշանակում էր:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ գիշերը Գեղարքունիքի մարզի N զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքին, նկատեց՝ դժվար է քաղաքական մեկնաբանություններ տալ գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքերին։
«Այն մարդիկ, որոնք նման թեզ են դնում շրջանառման մեջ, կոչ եմ անում վեր կենան ու գնան Արցախ, ապրեն ադրբեջանցիների հետ, լսեն ադրբեջանական մուղամն ու իրենց բիզնեսները տեղափոխեն Ադրբեջան ու քիրվայություն անեն ադրբեջանցիների հետ»,- ասաց Բալասանյանը։
Երբ Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց՝ շեշտելով՝ «ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք տեսակետներ չեն համապատասխանում Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը», իսկ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ, հետևելով Փաշինյանի և Ալիևի ասուլիներին, հայտարարեց՝ Արցախի հարցում միակ տարբերակը մնում է պայքարը, կտրուկ սրվեցին Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հարաբերությունները։
Փաշինյանի գործունեությունը մտածող մարդու համար ամենասկզբից շատ ակնհայտ էր. նախ Ալիևին անվանել էր կիրթ ու կառուցողական, ինչ-որ զրո կետից բանակցություններ էր սկսում, կնոջ հայտարարությունները, թե զենքերը պետք է հալեցնել: Հետո՝ այդ հետապնդումները Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի նկատմամբ, դատարանների շրջափակումները… ինձ համար շատ պարզ էր, ով այդ էյֆորիան չուներ, նա ամեն ինչ տեսնում էր:
Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու բարձր հովանու ներքո, բառի ամենաուղիղ իմաստով ձախողել է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման գործառույթն ու առաքելությունը։ Որևէ նորմալ երկրում նման իշխանությունը ժամ առաջ հրաժարական ներկայացրած կլիներ՝ ամենավերին անկարողից, մինչև ամենաստորին պահակ։ Բայց քանի որ ո՛չ Հայաստանի իշխանությունն է հրաժարական ներկայացնող իշխանություն, ո՛չ հասարակությունը՝ հրաժարական պարտադրող հասարակություն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է այն քաղաքականությունը, որի պատճառով ադրբեջանցի զինվորները հայտնվել են Հայաստանի սարերում, «բնապահպանները»՝ Լաչինի ճանապարհին։
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ առաջիկայում Կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում։