«Մինչև օրս ինչի՞ համար են պատասխանատվություն կրել. հարցին թող ժողովուրդը պատասխանի». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ գիշերը Գեղարքունիքի մարզի N զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքին, նկատեց՝ դժվար է քաղաքական մեկնաբանություններ տալ գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքերին։
«Թողնենք տղաների մարմինները սառչեն, նոր քաղաքականությամբ կեղտոտենք այս դեպքը։ Տեսա՝ ինչ-որ պաշտոնանկություններ եղել են։ Վերջին մեկ տարում կարող եմ մի 15 դեպքեր ասել, որ Փաշինյանն էլ, Պաշտպանության նախարարն էլ, տո դիլետանտների ողջ խմբակն էլ պիտի հրաժարական տար։ Մինչև այսօր ինչի՞ համար են պատասխանատվություն կրել, հիմա մի անիմաստ ասուլիս կտա, որտեղ բառախաղ կանի, կասի՝ ես մեղավոր եմ, եսիմ ինչ եմ, ու վերջ, այս հարցին հայ ժողովուրդը թող պատասխանի։ Ու պատասխանելու է, պատասխանելու է շատ կոշտ ու լսելի»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում