
«Առաջին անգամ հիմա լսեցի դրա մասին․ նորություն էր»․ ԿԳՄՍ նախարարը՝ իր հնարավոր հրաժարականի մասին

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ առաջիկայում Կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում։
«Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԿԳՄՍՆ-ում ևս փոփոխություններ են սպասվում, մասնավորապես՝ դուք հրաժարական եք տալու, ազատվելու եք ԿԳՄՍ նախարարի պաշտոնից։ Դուք տեղյա՞կ եք․․․»,- նախարարին հարցրեցին լրագրողները։
ԿԳՄՍ նախարարն այս հարցից անակնկալի եկավ:
«Անկեղծ ասած՝ առաջին անգամ հիմա լսեցի դրա մասին։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Նորություն էր։ Ամբողջ միտքը՝ իր ենթակետերով, առաջին անգամ լսեցի»,- արձագանքեց նախարարը։