«Այս քարոզչությունը ժողովրդին հասցրել է ֆանատիզմի, ում նայում ես, ասում են՝ նախկին է, ախր այդ նախկինները երկիր չեն կործանել։ Իհարկե, կային վատ արատներ, ինչպես բոլոր երկրներում, բայց երկիրը չէին կործանում»,- եզրափակեց Հուսիկ Արան։
Բանաստեղծը նաև ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ժողովրդի մի մասն է ուզում, և Փաշինյանը երբեք Հայաստանը բաց չի թողնի այնքան ժամանակ, մինչև վերջնականապես երկիրը չոչնչացնի՝ «հայտարարելով՝ «սա պիտի տանք, որ լավ ապրենք»»։
«Այս իրավիճակում համերգները, գինու փառատոներն ու այլն գերեզմանափոսի առաջ պարել է նշանակում: Չգիտեմ՝ հասարակությա՞նն են փորձում թմրեցնել, թե՞ մանթրաժ վիճակից է: Հեծանիվ քշելը երևի մանթրաժ վիճակ է, ասում էին՝ սկզբում հեծանվով էիր գործի գալիս, ու սկսեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև եվրոպաներում հեծանիվ քշել»:
«Միայն ազգային մտածելակերպով առաջնորդվելը կարող է արդյունք ունենալ, այսինքն՝ ինքնության գիտակցումն է, եթե դրանից հեռացան, ուղղակի չեն կարող գոյատևել։ Մենք մեր առաջին դպրոցը տվեցինք թուրքին՝ ապրելու իրավունք ունե՞նք, թե՞ ոչ, թող ժողովուրդը որոշի՝ իր գոյությունն արդարացվա՞ծ է։ Վաղն Ալիևը մեր երեք նախագահներին է տանելու, Նիկոլին էլ՝ որպես ծաղրածու»,- ընդգծեց Հուսիկ Արան։
«Նա ամեն ինչ հանձնելու է, տալու է, լկտի, ցինիկ նայելու է մեր աչքերի մեջ և դա հայտարարի, իմանալով, որ ոչ ոք իր դեմ չի կանգնի: Թումանյանն ասում է՝ դառնացած ժողովուրդ, դառնությունից զատ, մեր ժողովրդի մեջ ոչինչ չկա, ժամանակակից լեզվով ասած՝ «աբիժնիկ», իսկ «աբիժնիկը» վրեժ է լուծում ինքն իրենից, իր երկրից, իր ամեն ինչից: Մեր ժողովրդի մեծամասնությունն է սա անում: Մեկը եկել է, թքում է քո բոլոր սրբությունների վրա, ամեն ինչ հողին է հավասարեցնում, ու հորթի հայացքով նայում՝ ժպտո՞ւմ ես»:
Բարեխղճորեն կործանվում ենք. Հուսիկ Արա
«Աննորմալ վիճակ է: Արդյո՞ք մտավորականությունը համախմբվի՝ ինչ-որ ազդեցություն կունենա: Հակաբնական վիճակ է այն, ինչ կատարվում է Հայաստանում: Սա ավելին է, քան խելագարությունը, ավելին է, քան դավաճանությունը. ծրագրված տանում են կործանման: Բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները փչացրել են: Այս մարդիկ եկել են ու ինչ-որ ծրագիր են իրականացնում, բայց մի պահ չեն սթափվում, որ ասեն՝ այս ծրագիրն իրականացնելու արդյունքում ոչ միայն Արցախն ենք կորցնում, այլև Հայաստանը: Մի օր չե՞ն արթնանում, հասկանան՝ ինչ են անում: Հետո՞, վերջին օդանավով փախչելու եք, հա՞. սա ավելին, քան դավաճանություն է: Այս արարածների ամեն քայլը կատարյալ կործանման է մեզ տանում: Մեր ժողովուրդը պետք է սթափվի: Սրանց մեկ վայրկյան առաջ քշել է պետք: Գնացե՛ք»:
«2021թ. ընտրություններից առաջ ասում էին՝ տագնապում էին այսօրվա մասին, և մենք ունեցանք այն, ինչ ունենք: Պարզապես, այն ժամանակ երկրում պետք էր քաղաքական իշխանության փոփոխություն, որովհետև մենք տեսանք՝ 2018թ. մայիսին իշխանության եկածներն ինչ արեցին, ինչի հասցրին երկիրը, և եթե չէինք ուզում, որ այդ վիճակը շարունակվեր ու ավելի ահավոր դառնար, պետք է փոփոխության գնայինք, բայց մենք ընտրեցինք նույնը, և այսօրը սպասելի էր: Ամեն ինչ ավելի անկառավարելի է դառնալու, որովհետև այս իշխանությունն անկարող է իր բոլոր միջոցներով որևէ բան անել: Երկրում ամեն ինչ քանդուքարափ է եղել»: