Բարեխղճորեն կործանվում ենք. Հուսիկ Արա
«Մտավորականությունը մտքի զինվորն է, 24-ժամյա»,- այսօր «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց բանաստեղծ Հուսիկ Արան:
«Կա ծանր իրավիճակ, մտավորականը, անկախ նրանից՝ գրող է, նկարիչ է, երաժիշտ է, թե գիտնական, ինքը պետք է թեկուզ և ժամանակավոր թողնի իր գրասեղանը. Լինի հրապարակում, լինի այն բոլոր շիկացած կետերում, որտեղ ժողովրդի մի մասն է, որտեղ հասարակությունն է, և փորձի շարքային քաղաքացու հետ թույլ չտալ իր երկիրը կործանել, երբ կործանվում է իր երկիրը, կործանվում է ամեն ինչ՝ և գրասեղանը, և կտավը, և ամեն ինչը, իսկ մենք այսօր պատմականորեն կանգնած ենք այս ահասարսուռ փաստի առաջ: Այստեղ մեղավոր է և՛ ժողովուրդը, և՛ իշխանությունը: Չմոռանանք՝ ցանկացած իշխանություն ծնվում է ժողովրդից…»,- ասաց Հուսիկ Արան:
Պատմական ակնարկ կատարելով Արցախի շուրջ՝ բանաստեղծն ասաց.
«Ժողովուրդն Ալեքսանդր Մյասնիկյանին չասաց՝ ինչո՞ւ Ղարաբաղը հանձնեցիր, և հանգիստ հանձնեց, հանձնեց մի ամբողջ 24.000 կիլոմետր: Մենք այսօր Երևանի կենտրոնում վեր ենք խոյացրել նրա արձանը և պաշտում ենք, մի հատ նայեք՝ իր օրոք ինչքա՞ն տարածքներ ենք մենք տվել անվերադարձ: Այս հասարակությունը վաղն էլ Նիկոլի արձանն է դնելու ու պաշտի…
Այո՛, հասարակությանը 5 տարում բերեցին և հասցրեցին այս ծանր վիճակին, բայց արդյոք ինքն ընդվզելու ջիղ չունե՞ր իր մեջ: Մենք կառչել ենք մեկից, ով, հստակ տեսնում ենք՝ մեզ տանում է կործանման, և ասում ենք՝ ինչքան կարող ես արագ կործանիր մեզ, ես այլ բան չեմ տեսնում… Բարեխղճորեն կործանվում ենք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում