«Խայտառակվում ենք և՛ ներսում, և՛ դրսում, սա պետության ղեկավարի պահվածք չէ. շքեղ հայերենի բառապաշարում չկան բառեր այս տղային բնորոշելու համար». Հուսիկ Արա

Նիկոլ Փաշինյանն իր երեկվա գրառմամբ պարզաբանում է պահանջել Մայր Աթոռից, թե արդյո՞ք «Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»։

Նիկոլ Փաշինյանի գրառումները վերջին մի քանի օրերին այս ոճով են՝ կա՛մ պարզաբանում է պահանջում, կա՛մ սպառնում ու փնովում եկեղեցուն ու հոգևոր իշխանությանը։

Բանաստեղծ Հուսիկ Արայի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այս պահվածքն ու հայտարարությունները տգիտության հետևանք են, քանի որ պետությունը, պետության ղեկավարը չի կարող խառնվել կաթողիկոսի ընտրության հարցերին։

«Այս մարդը ո՛չ օրենք գիտի, ո՛չ Սահմանադրություն, չոբան Չատին է։ Կներեք, էլի, բայց ինքը սրբազանների կամ կաթողիկոսի սեռական կյանքի պահա՞կն է, գուցե 24-ժամյա հսկողությո՞ւն է իրականացնում, սա աբսուրդ է։

Կարդացեք նաև

Այս ամենը մի քանի թիրախ ունի, հիշեցնեմ՝ մայիսի 22-ին Փաշազադեն հայտարարեց, որ «Առաքելական եկեղեցին տարածաշրջանի խաղաղության համար վտանգ է պարունակում»։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կապ ունի ոչ միայն Փաշազադեի հայտարարության հետ, այլև հստակ հրահանգ է։

Բացի այդ, Վեհափառը Շվեյցարիայում մասնակցում էր քրիստոնեական համաժողովի, որտեղ բարձրացրեց հայ գերիների ազատման, արցախահայերի վերադարձի հարցերը և այլն։ Այսինքն՝ այս իշխանությունների քայլերին բացատրություն չկա, ամեն ինչ թիրախավորված ու ծրագրավորված անում են։ Տեսեք, թե ադրբեջանական կողմն ինչ ցնծության մեջ է, ողջունում են Փաշինյանի այս քայլերը, նրան հաջողություն մաղթում։ Այս մարդն ուղիղ իմաստով կատարում է Ալիևի հրահանգը, կոտորակ չենք լուծում, սա հստակ է։ Այս տղան մեզ ամբողջ աշխարհում խայտառակ է անում»,- 168.am հետ զրույցում նշեց Հուսիկ Արան։

Շարունակելով միտքը՝ Հուսիկ Արան նաև ասաց, որ երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե «հայ հոգևորականը մանկապիղծ է, կուսակրոնները երեխաներ ունեն» և այլն, դրանով խայտառակում է հենց Հայաստանը։ Ավելին՝ Հայաստանից հոգևորականները գնում են այլ երկրներ, մասնակցում Հռոմի պապի հուղարկավորությանը, ի՞նչ է, նրանց պետք է ասեն՝ «մանկապիղծ» եք, մի՛ եկեք։

Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունը սա դիտավորյալ է անում, որպեսզի հայ ազգին երկրի ներսում խայտառակելուց զատ, խայտառակի նաև դրսում, հայ հոգևորականների հետ միասին։

«Շքեղ հայերենի բառապաշարում չկան բառեր այս տղային բնորոշելու համար։ Սա պետության ղեկավարի պահվածք չէ, ոչ էլ իր կնոջ պահվածքն է մի բան։ Սա խայտառակություն է, քաոս։
Այս ազգին համախմբող է պետք, ամեն մեկս մեր տանը նստած խոսելով՝ բան չենք փոխելու։ Կարող ենք ինքնաբուխ դուրս գալ փողոց, բայց մարդկանց մի մասն անտարբեր է։ Այս տղայի հայհոյանքը մտնում է  բոլորի տուն, անչափահաս երեխաներ են այս տարածքում, կանայք, սա հետնախորշային մի բան է դարձրել այս երկիրը։  Գուցե այս բառապաշն իր ընտրազանգվածին դուր է գալիս, բայց ոչ բոլորին։ Այսպես գնում ենք անկման ու ինքնաոչնչացման, սա իր տերերի հրահանգն է կատարում ու չի էլ թաքցնում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ դժվար է այսպես շարունակել, երբ իշխանությունը թույլ է տալիս տարբեր լկտիություն, իսկ ժողովուրդը ստիպված է այս ամենը կուլ տալ։

«Ինչ ուզում եք՝ արեք, հիմնական պատասխաատուն այս ամենի ժողովուրդն է, որքան էլ խոսենք լավ առաջնորդի մասին, միևնույն է՝ ի վերջո ժողովուրդը պետք է ոտքի կանգնի։ Խայտառակություն է, գուցե նման իրավիճակ եղել է կործանվող պետություններում ու ժողովուրդների մոտ, խայտառակվում ենք և՛ ներսում, և՛ դրսում, սա պետության ղեկավարի պահվածք չէ։ Ինքս մեկ նախադասությամբ այս ամենի մասին չեմ կարող խոսել»,- ընդգծեց Հուսիկ Արան։

Հիշեցնենք, որ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։

Ժողովում քննարկվել են հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչվող հարցեր։

Մասնավոր անդրադարձ է կատարվել Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին: Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով՝ «կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։

Տեսանյութեր

Լրահոս