Իրական աշխարհը կառավարվում է «ուժի և հզորության» միջոցով․ Սպիտակ տուն

Իրական աշխարհի օրենքները վկայում են այն մասին, որ այն կառավարվում է ուժով և հզորությամբ, հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը:

«Կարելի է որքան ասես խոսել միջազգային պատշաճության և մնացած ամեն ինչի մասին, սակայն մենք ապրում ենք մի աշխարհում՝ իրական աշխարհում, որը կառավարվում է ուժով և հզորությամբ։ Սրանք աշխարհի երկաթյա օրենքներն են»,- պատասխանել է նա CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը ներկայումս հանդիսանում է Բոլիվարյան հանրապետության ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս