Երևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այրվել է նաև հարևանությամբ կայանված «BMW»-ն․ մեքենաները դարձել են ոչ շահագործելի

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարագ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամանել են Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները մարել են բեռնատար «Mercedes» մակնիշի և հարևանությամբ կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենաներում առաջացած կրակը, սակայն մեքենաները դարձել են ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031