
Իմ կամքը

Մի այգեգործ լեռան ստորոտին գեղեցիկ դաշտավայր է տեսնում ու ոգևորված այդտեղ այգի է տնկում: Բայց երաշտ է տեղի ունենում, և նորատունկ ծառերը չի կարողանում մշտապես ջրել:
Հայտնվում է Աստծո հրեշտակը և ասում.
– Ինչո՞ւ ես քո կամքն այդքան պնդում և տեղատարափ անձրև ցանկանում: Եթե քո ցանկությունն իրագործվի, լեռան ստորոտին կառուցված ամբարտակը կփլուզվի, և հեղեղը ոչ միայն այգիդ կվնասի, այլև քեզ կքշի և կտանի:
Այգեգործը պատասխանում է.
– Այդ դեպքում ինչպե՞ս անել:
Հրեշտակն ասում է.
– Ոչ թե զգացմունքներով և կույր ոգևորությամբ, այլ հոգևոր դատողությամբ առաջնորդվիր, այդժամ կտեսնես Աստծո կամքը և այգիդ այնտեղ կտնկես, որտեղ մշտապես ջուր է հոսում և այն երաշտից փրկում:
Հովհաննես Մանուկյան