2023 թվականի տարեվերջին 168.am-ը գրել էր, որ տպավորություն է, թե Ռուսաստանը և Հայաստանը փորձում են փրկել ռազմատեխնիկական հարաբերությունները՝ հաշվի առնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ ՏԱՍՍ-ի հետ զրույցում վստահեցումը, որ «կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են, ընդ որում, ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում»:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հնդկաստանից Հայաստան զենքի մատակարարումների խնդրին:
Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը կարող է շատ բան տալ հայկական կողմին և մեծացնել պաշտպանական հնարավորությունները, այլ հարց է, թե ինչ մասշտաբների և ինչ ժամանակահատվածում Ֆրանսիան կիրականացնի մատակարարումները: Խոսքը, գիտեք, որ հիմնականում ՀՕՊ և ռադիոլոկացիոն միջոցների մասին է, դրանց տեղափոխումը լոգիստիկ խնդիրների է բախվելու, որոնց կարգավորումից հետո անձնակազմի պատրաստման հարցեր պիտի հնարավորինս արագ լուծվեն: Որովհետև այլ հարց է զինտեխնիկա ունենալը, մեկ այլ հարց՝ դրա գրագետ և արդյունավետ կիրառումն ապահովող անձնակազմի առկայությունը, ինչը կարճաժամկետ խնդիր չէ:
Վերջին շաբաթվա ընթացքում հայաստանյան և ոչ հայաստանյան շրջանակները դարձյալ ակտիվացրել են Հայաստանի՝ հնդկական զենք ձեռք բերելու մասին տեղեկություններն ու հրապարակումները:
«Խոսելով այն մասին, որ Հայաստանի սրընթաց սպառազինվելը նոր սպառնալիքներ է ստեղծում, պետության ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ է հարյուր-միլիոնավոր դոլարների զենք գնում: Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ այդ քաղաքականությունը տարածաշրջանի համար նոր սպառնալիքների է հանգեցնելու»,- նշված է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում:
Մայիսի 2-ին 168.am-ն անդրադարձել էր ապրիլի 30-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Գայանե Աբրահամյանի հնչեցրած «հույժ գաղտնի» ռազմական տեղեկությանը, նախկին իմքայլական պատգամավորն ասել էր. «ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի»:
Մայիսի 2-ին 168.am-ն անդրադարձել էր Գայանե Աբրահամյանի «հույժ գաղտնի» ռազմական տեղեկությանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն է:
Ապրիլի 30-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ադրբեջանը Լաչինի միջանցքում է ՌԴ թուլությա՞մբ, թե՞ համաձայնությամբ» թեմայով քննարկման ժամանակ նախկին «իմքայլական» պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը հայտարարել էր.
Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի փակվելուց հետո ակտիվացան նոր պատերազմի հավանականության մասին խոսակցությունները, թեպետ մինչ այդ՝ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո, ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև իշխանության ներկայացուցիչներն էին հայտարարում Ադրբեջանի կողմից նոր հնարավոր հարձակման մասին, մասնավորապես՝ Նախիջևանի ուղղությամբ:
Սեպտեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները պաշտպանական զենք գնելու համար, բայց ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել Հայաստանին: