«Կալանքը որպես խափանման միջոց են կիրառում, ու այդ պրակտիկան արդեն սխալ է։ Տեսնում ենք նաև՝ գործերն են կարված, և 1 հոգու հրահանգով է ամեն ինչը կատարվում։ Իսկ վերջինի մասին մենք ոչ միայն ֆեյսբուքյան գրառումներից գիտենք, այլև՝ դեռևս Վանեցյանի և ՀՔԾ պետի խոսակցությունից։ Հավելենք նաև, որ այսօր Գլխավոր դատախազը մարդ է, որը Ռուբեն Հայրապետյանի գործն էր խմբագրում, երբ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր»։
Հունիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց կատարեց Անկարա՝ թերեւս Հայաատանի կառավարության ղեկավարի առաջին այցը Թուրքիա։ Փաշինյանը հույս ուներ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ կկարողանա համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Նա նաև հույս ուներ, որ Թուրքիան ժամանակավորապես կբացի ընդհանուր սահմանը (երրորդ երկրների քաղաքացիների համար), ինչպես դա համաձայնեցվել է 2022 թվականին։ 1991 թ-ից ի վեր փակ պահելով սահմանը՝ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը եւ խեղդում է Հայաստանի տնտեսությունը։
1938 թվականի ապրիլի 6-ին Խորհրդային պետանվտանգության գաղտնի գործակալները Վեհարանում, իր բնակարանում, խեղդամահ արեցին Խորեն Ա Կաթողիկոսին։ Սկզբում նրա մարմինը հուղարկավորվել է Սուրբ Գայանե եկեղեցու գավթում, իսկ 1996 թվականի սեպտեմբերին աճյունը տեղափոխվեց Էջմիածնի Մայր տաճարի բակ։ Չնայած այս հալածանքներին, եկեղեցին պահպանեց իր ներքին կենսունակությունը՝ շնորհիվ հավատացյալ ժողովրդի աջակցության։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։
Մարդիկ, սակայն, հեռանում են աստվածադիր այդ ներդաշնակությունից և չեն հասկանում այն, ինչ ասում է Ավետարանը. տղամարդը, սխալ ըմբռնելով այն, ինչ ասում է Ավետարանը, կնոջն ասում է. «Պետք է վախենաս ինձանից»:
Այսօր, ցավոք սրտի, քրիստոնեական արժեքներից նահանջ է նկատվում: Անգամ կրոնը կարիք է համարվում մարմնական պահանջմունքները բավարարելու անհրաժեշտության նմանողությամբ, և քրիստոնեական տեսակետից անբարոյականության մեջ ապրողներն իրենց մերժելի վարքագծին են հարմարեցնում քրիստոնեական ընկալումները: Սուրբ-գրական թյուր մեկնաբանություններով աղճատվում են քրիստոնեական արժեքներն ու գաղափարները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։
«Դու մենակ չես, մենակ չես…» երգելով 2018-ին փողոցից իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այսօր մենակ չէ։ Արցախին պատուհասած աղետը, ընդդեմ Հայաստանի, հայկական անցյալի ու ինքնության նրա իրականացրած քաղաքականությունը միայնակ անելիք չէ, այդ գործընթացում ընդգրկված են հարյուրավոր երևացող դեմքեր ու հազարավոր, գուցե տասնյակ-հազարավոր անտեսանելի կատարածուներ։
Տարբեր ամբիոններից ՀՀ պետական խորհրդանիշների քննադատությունից, Սահմանադրությունը փոխելու կոչերից, «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անունով սահմանափակելու առաջարկներից, հայրենիքը՝ պետությանը, Արագածը՝ Արարատին, ներկան՝ անցյալին, նահատակներին՝ ողջերին, եկեղեցին՝ Աստծուն… հակադրելուց զատ՝ իշխանություններն անցել են իրենց գաղափարներն առաջ մղելու հնարավորությունները դիտարկելու փուլին:
Եվ ի՞նչ կարող է քրիստոնյան փնտրել յոգայի մեջ՝ խաղաղությո՞ւն, ներդաշնակությո՞ւն, առողջությո՞ւն, կատարելությո՞ւն, հոգևո՞ր կյանք, երջանկությո՞ւն: Սակայն այս բոլորն, ինչ առաջարկում է յոգան, ամենևին կապ չունեն Քրիստոսի պարգևած երջանկության, խաղաղության, ներդաշնակության, կատարելության, հոգևոր կյանքի հետ: Քրիստոսի ներկայությունը հույսով, խնդությամբ, կյանքով և լույսով է լցնում մարդու հոգին: Այն լիովին տարբերվում է յոգայի և այս աշխարհի առաջարկած խաղաղությունից, որովհետև Քրիստոս ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք» (Հովհ. 14:27):
Կեսարիայում Կոռնելիոս անունով մի հեթանոս հարյուրապետ կար, ով բարեպաշտ ու աստվածավախ էր, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ Աստծուն աղոթում էր: Աստծո հատուկ հայտնությունը եղավ Կոռնելիոսին, որի շնորհիվ նա քրիստոնյա դարձավ (Գործք 10):