Բաժիններ՝

Այլ կրոնի հետևորդների փրկության մասին

Կեսարիայում Կոռնելիոս անունով մի հեթանոս հարյուրապետ կար, ով բարեպաշտ ու աստվածավախ էր, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ Աստծուն աղոթում էր: Աստծո հատուկ հայտնությունը եղավ Կոռնելիոսին, որի շնորհիվ նա քրիստոնյա դարձավ (Գործք 10):

Կոռնելիոսի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես պիտի փրկվեն այլ կրոնի ներկայացուցիչները: Փրկության համար նրանք պետք է քրիստոնեություն ընդունեն: Սա ծայրահեղ հայտարարության պես է հնչում որոշ մարդկանց համար, սակայն այսպիսին է քրիստոնեության պատասխանը: Քրիստոս ասաց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը:

Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ` Ինձանով» (Հովհ. 14.6): Նա նաև ասաց. «Ով հավատա և մկրտվի կփրկվի» (Մարկ. 16.16): Այլ կրոնները կարծում են, որ քրիստոնեությունը խորթ չէ իրենց:

Օրինակ` կան բուդդիստներ, ովքեր մտածում են, որ քրիստոնեությունը օտար չէ իրենց հասկացություններին, որովհետև նրանք հաճախ Քրիստոսին համարում են Բուդդայի վերամարմնավորումներից մեկը: Մուսուլմանների համար Քրիստոս մեծ մարգարեներից մեկն է: Դրա համար էլ նրանք չեն արգելում քրիստոնյաներին մուսուլմանական երկրներում եկեղեցիներ շինել: Եվ մեր հայ համայնքները հիմա բազմաթիվ եկեղեցիներ ունեն մուսուլմանական երկրներում: Սակայն քրիստոնեության համար այլ կրոններն ընդունելի չեն: Եվ Կոռնելիոսի մասին Գործք առաքելոցի պատմությունը ցույց է տալիս, որ այլ կրոնի հետևորդ հանդիսացող առաքինի և բարոյական մարդը կարող է փրկվել քրիստոնյա դառնալով` Աստծո հատուկ խնամքի և մասնավոր հայտնության շնորհիվ:

Կարդացեք նաև

Հետաքրքրական է իմանալ, որ քրիստոնյա դառնալուց հետո Կոռնելիոսը քարոզեց Ավետարանը, հրաշքներ գործեց, բազմաթիվ մարդկանց դարձի բերեց դեպի ճշմարիտ կրոնը և վախճանվեց ծեր տարիքում խաղաղ պայմանների մեջ:

Տեր Ադամ քհն Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս