Սեպտեմբերի 21-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից կա մեկ վիրավոր:
Երեկ աշխատանքից ազատվեց Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը, ով ՀՀ գլխավոր դատախա Աննա Վարդապետյանի հրամանով՝ նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալ, սակայն հրաժարվել էր զբաղեցնել այդ պաշտոնը:
«Կրակոցներ համայնքի ուղղությամբ շատ են եղել, բայց կոնկրետ սնարյադները վնաս են հասցրել Քարաշենին ու Վաղատուրին՝ առաջինում մեկն է ընկել, իսկ Վաղատուրում՝ 13 -ը։ Ամբողջությամբ վնասվել է Քարաշենի հանդիսությունների սրահը, որը պիտանի չէ օգտագործման, վնասվել է նաև վարչական շենքը։ Վաղատուրում հիմնականում տանիքներն ու պատուհաններն են վնասվել։ Վնասվել էր գազատարն ու էլեկտրասյուները, բայց դա անմիջապես վերանորոգել ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ղուլունցը։
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի գյուղապետ Սեյրան Միրզոյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը սկսեց կրակել սահմանին, կրակոցներ կային նաև գյուղի ուղղությամբ, սակայն վերջին օրերին այդ կրակոցները դադարել են։
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հաղորդմամբ՝ 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն, ժամը 12։00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է, իսկ ժամը 15։00-ին՝ կրկին ծայրահեղ լարվել։
«Ծավում գիշերը հանգիստ է անցել. Ճակատեն-Ծավ հատվածում այս պահին ևս կրակոցներ չկան»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Կապան համայնքի Ծավ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 49 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Մինչ այս պահը այլ տվյալներ ՊՆ-ն չի հաղորդել։
Ադրբեջանական զինուժի կրակի արդյունքում Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով. «Այն, որ հրդեհները սկսվել են մարտական գործողությունների արդյունքում, միանշանակ է»:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը դիմել է մեծածավալ սադրանքների Գեղարքունիքի, Սյունիքի սահմանային հատվածներում։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ՝ օգոստոսի 19-ին, Մասիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչություն կամ բանդիտիզմ հատկանիշներով։
«Գյուղում վերջին օրերին հանգիստ է, մարդիկ իրենց բերքն են հավաքում՝ ցորեն, գարի, խոտն են քաղում։ Նորմալ է, էլի, տեսնենք՝ ի՞նչ կլինի աշխարհի վիճակը։ Ժողովուրդն է իր մասին մտածում, ոչ մի ղեկավար էլ չի մտածում մեր մասին։ Ժողովուրդն իրենք իրենց պայքարում են, ստեղծում են, պաշտպանում են իրենց։ Անտերուդուս վիճակ է, ոչ մեկը չի հետաքրքրվում, ոչ մի բան, ամենքն իրեն ապրում է, ոչ մեկի հեչ պետքն էլ չի՝ ստեղ մարդ կա՞, թե՞ չէ»։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ, այսօր ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
«Ի՞նչ կարող ենք անել, կրակոցների դեպքում, ապաստարաններ ունենք, երեխաներին տեղափոխում ենք ապաստարան։ Աշակերտներն արդեն նման դեպքերում ինքնակազմակերպվում են, այսինքն՝ ամեն վայրկյան ամեն ինչի պատրաստ են, և սա լավ է»,- նշեց Էդիկ Բադասյանը։
Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով հուլիսի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ արձակած կրակոցներին:
Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Այսօր ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են արձակել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել են Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից։
Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։
Հուլիսի 20-ին ադրբեջանական կողմը տեսանյութեր տարածեց, թե արցախցիներին, այսպես ասած՝ «պատժելու գործընթացը» շարունակվում է, և այդ համատեքստում հրապարակված տեսանյութով ցույց էին տալիս, որ կրակել են Ասկերանի շրջանի Շոշ գյուղի ուղղությամբ։