Առաջ կրակում էին, մենք չէինք կրակում, գալիս էին առաջ, մենք տեղերը լքում էինք. Անդրանիկ Քոչարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Ադրբեջանից և Հայաստանից միմյանց փոխանցված առաջարկներին, կարծիք հայտնեց, որ այդ նամակագրությունը դեռ ընթացքի մեջ է, շարժվում է աջ-ձախ՝ ճոճանակի պես։

«Հիմա պիտի գա մի կետի, որ այդ կետը պայմանավորված է՝ մեր երկրի ներսում ինչքան ամուր ու կայուն ենք կանգնած։ Մեր անվտանգային համակարգը միայն Հայաստանը չէ, նաև Արցախն է»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին՝ արդյո՞ք ՔՊ-ի իշխանության գալուց հետո չձախողվեց Արցախի կարգավիճակի լուծման հարցը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Կարգավիճակի հարցի լուծման պատասխաններն այնքան շատ են հնչել վերջերս, բոլորի գլուխը պտտվում է, բայց իրականությունը մեկն է՝ այդ կարգավորումները կարգավորման խնդիր չլուծեցին։ Այսօր մենք ունեցանք նաև պատերազմի արդյունք, որն ի նպաստ մեզ չի եղել, այն, ինչը եղավ 90-ականներին ի նպաստ մեզ»։

Կարդացեք նաև

Երբ լրագրողներն Անդրանիկ Քոչարյանին հիշեցրեցին, որ թշնամին երկու օր առաջ կրակել է Գեղարքունիքի մարզի ուղղությամբ, որի արդյունքում զոհ կա, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հայկական կողմն էլ է կրակում։

«Եթե կրակում են, մենք էլ ենք կրակում, առաջ իրենք կրակում էին, մենք չէինք կրակում, իրենք գալիս էին, մենք տեղերը լքում էինք։ Այսօր եթե իրենք կրակում են, մենք կրակում ենք, եթե առաջ ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չէ։ Եկեք լինենք կառուցողական՝ մեր բանակի շուրջ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս