Պարզվում է՝ նոյեմբերի 1-ից Կառավարությունը որոշել է պետական սահմանահատման կնիքի վրայից հեռացնել Արարատ լեռան պատկերը։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ արշավը չի դադարեցնելու, իր հայտարարությունների պարբերականությունը հուշում է, որ նա իր ստանձնած դերը մինչև վերջ կատարելու է՝ ընդհուպ Վեհարան ներխուժելը։
«Աշխարհը մեզ պարտակա՞ն է, եթե մենք ինքներս չենք ուզում մեզ պաշտպանել։ Կամ՝ ինչո՞ւ ենք մեզ ներշնչել, որ ռուսը միշտ մեր թիկունքին պետք է կանգնած լինի՝ անկախ նրանից՝ մենք նրա հետ լավ հարաբերություններ կպահպանե՞նք, թե՞ ոչ։ Հանկարծ ռուսը մեր կողքին չկանգնեց, տեսեք՝ ի՞նչ է կատարվում, տեսեք, թե ինչ խելագար ու վտանգավոր ռուսատյացություն է, բայց որևէ մեկն իրեն հարց չի տալիս՝ ինչո՞ւ չկանգնեց իր կողքին»։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը չի հավատում իշխանությունների քարոզած խաղաղությանը։ Ասում է՝ հնարավոր է խաղաղ ապրել գրեթե բոլորի հետ, բայց ոչ՝ թուրքի ու ադրբեջանցու։
«Չգիտես՝ ինչու, 6,5 տարի է, բոլորս նրանց ներդրած դետալների մեջ ենք տրամաբանություն որոնում, հեծանիվ է քշում՝ սկսում ենք տրամաբանություն որոնել, ենթադրենք՝ սգո օրեր են, տիկինը մի ցինիկ տեսանյութ, լուսանկար է հրապարակում՝ նորից տրամաբանություն ենք փնտրում։ Առանձին դրվագներում չկա տրամաբանություն այս անձանց քայլերի մեջ, տրամաբանությունն ամբողջության մեջ է. սրանց դիվային ծրագիրը մեր երկրի կործանումն է»,- հավելեց նա։
168.am-ի հետ զրույցում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանն անդրադարձավ շարժման ընթացքին և հնարավոր զարգացումներին, իշխանությունների կողմից Բագրատ սրբազանին և Առաքելական եկեղեցին թիրախավորելուն, մասնավորապես, մայիսի 28-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր ոստիկանության կողմից խոչընդոտելուն: Մեր զրուցակցի մեկնաբանությամբ՝ չտեսնված ու չլսված բան էր Վեհափառի և առհասարակ հոգևոր դասի մուտքը Սարդարապատի հուշահամալիր ցինիկաբար արգելելը։
«Ես զբաղվում եմ կոնկրետ դարաշրջանով՝ 20-րդ դարասկզբով, որը եղել է մեր ամենաճակատագրական, բախտորոշ ժամանակաշրջանը։ Մինչև այս սև ուժերի իշխանության գալը, ես այդ ամենով զբաղվում էի, դեռ տարիներ առաջ կասկած ընկավ մեջս, որ ինչ-որ բան այն չէ, որքան շատ ուսումնասիրեցի ու չհրապարակված աղբյուրներ ձեռքս ընկան՝ հասկացա, որ մենք մեր պատմության հետ անխիղճ ձևով ենք վարվել։