ԱՄՆ նախագահը հաստատել է Իրանի գերագույն առաջնորդի ներգրավվածությունը բանակցություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ներգրավված է Վաշինգտոնի հետ բանակցային գործընթացում:
«Նա, միանշանակ, ներգրավված է, այո։ Կարծում եմ՝ նրան շատ են հարգում», – ասել է Թրամփը Մոջթաբա Խամենեիի մասին, որի հայրը՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, սպանվել էր ամերիկա-իսրայելական հարձակման առաջին օրը՝ փետրվարի 28-ին։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ կցանկանար հանդիպել Խամենեիի հետ։
«Ես կցանկանայի հանդիպել բոլորի հետ։ Ես կցանկանայի հանդիպել նրա հետ, և, հնարավոր է, ինչ-որ պահի մենք հանդիպում կունենանք՝ կախված նրանից, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները», – հավելել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում լսումների ժամանակ ամերիկացի սենատորներին ասել էր, որ Խամենեին որոշ չափով մասնակցում է ԱՄՆ-ի հետ շփումներն, բայց դա անում է անուղղակիորեն. նա գրավոր ուղերձներ է փոխանցում միջնորդների միջոցով։



