Թուրքիան ու Ֆրանսիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի

Թուրքիայի Առևտրի նախարար Օմեր Բոլաթը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա։ Նա Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի բիզնեսի և արդյունաբերության ասոցիացիայի (MEDEF) և Համաշխարհային թուրքական բիզնես խորհրդի (DTİK) անդամների հետ, ինչպես նաև երկկողմ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին առևտրի և տնտեսական գրավչության նախարար Նիկոլա Ֆորիսեի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախատեսվում է նաև մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) նախարարական խորհրդի նիստին։

Անդրադառնալով երկու երկրների արտաքին առևտրի ծավալին՝ Բոլաթը նշել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Թուրքիա-Ֆրանսիա առևտուրը ընդհանուր առմամբ աճել է 71%- ով՝ 14 միլիարդից դոլարից հասնելով 24.2 մլրդ դոլարի:

Նաև հավելել է, որ երկրները մտադիր են մինչև 2030-ը երկկողմ առևտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի։ Եթե այսպես շարունակվի, այս տարի կարող ենք գերազանցել 25 միլիարդ դոլարը: Նախարարը նշել է, որ Թուրքիա-Ֆրանսիա հարաբերություններն արագ զարգանում են առևտրի, ներդրումների, ֆինանսների ու ծառայությունների ոլորտում։

Նա նշել է, որ Ֆրանսիայում կա մոտ 800.000 թուրք ու հավելել, որ Ֆրանսիան աշխարհում 2-րդ երկիրն է, որն ունի ամենամեծ թուրքական համայնքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930