Սա համեմատեք մարդամեկի ասածի հետ` Ստեփանակերտում իրեն պատառոտում էր. Կարեն Բեքարյան

«Մադրիդյան սկզբունքների տարբեր վարիացիաների արդյունքում առաջանում է այն ժառանգությունը, որը 2018թ.-ին առկա էր բանակցային սեղանին»,-այս մասին ՀՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ ներկայացնելով «Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմնական փուլերը 1994-2018թթ.» խորագրով զեկույցը։

Նա նշեց, որ կանդրադառնա ամենակարևորին և արդիականին, միանգամից առիթն օգտագործելով՝դիմելով գործընկերներին, այսօրվա իրավիճակի դեմ պայքարող մարդկանց՝ մի՛ հոգնեք ներկայացնել և բացատրել առաջին հերթին երիտասարդ սերնդին։ Նրա խոսքով՝ մենք այսօր գտնվում ենք մանիպուլյացիայի այնպիսի շրջափուլերում, որ մենք շուտվանից պետք է պատկերացրած լինեինք՝ սկսած 2018 թվականից, որ սուտը տարածվում է, հերիք չէ, որ տարածվում է, կա նաև արժեհամակարգի վրա ազդեցությունը, քայքայումն ու փլուզումը։

«Եթե հասել ենք այն վիճակին, որ կարող ենք հայտարարել, թե Արցախը կորցրել ենք Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում, հետո մի օր հայտարարել, որ Արցախը ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում ենք կորցրել, հետո մի օր հայտարարել, որ Արցախը կորցրել ենք Արցախի համար պայքարը չսկսած, հետո մի օր հայտարարել, որ Արցախի համար պայքար կոչվածն իրականում եղել է Հայաստանի սուվերենության կորուստը և Հայաստանի անկախության վերջը, հետո մի օր հայտարարել, որ այս ամենն իզուր է եղել, հասնել նրան, որ ասեն՝ զոհերն են իզուր եղել, հասնել նրան, որ ասեն, որ եթե ուզում ենք ապագա ունենալ, պետք է անդրադառնանք իրական, այլ ոչ թե պատմական Հայաստանին… Ուրեմն՝ որևէ մեկիս մտքով եթե կանցներ, որ մեր կյանքի օրոք հնարավոր է Արցախը դիտարկել պատմականի ներքո, երևի կարող է մարդն իսկապես կաթված ստանար։ Բայց այս ամբողջ գործընթացը բերեց սրան հասցրեց։ Այս ամենում մեր պատասխանատվությանը նայենք՝ ամենը հնարավոր է եղել նաև այն պատճառով, որ մենք տարիների ընթացքում կարծել ենք, որ հանրությանն այս ամենը մանրակրկիտ ներկայացնելու կարիք չկա, և դրանում սխալվել ենք, որքան էլ դրա համար օբյեկտիվ հիմքեր են եղել՝ բանակցային գաղտնիությունից սկսած ու ավարտած «չի պայմանավորված ոչինչ, եթե չի պայմանավորված ամեն ինչ» սկզբունքով, բայց մենք ներկայումս ևս այդ սխալն անում ենք, որովհետև երբեմն համարում ենք, որ խոսելը, հակազդելն իմաստ չունի միգուցե։ Ունի, երիտասարդ սերնդի համար առավել ևս ունի»,-նման շեշտադրում արեց Կարեն Բեքարյանը։ Նա ընդգծեց, որ ապատեղեկատվության հակաթույնն ամենօրյա աշխատանքն է։

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Բեքարյանը ֆիքսեց, թե որտեղից ուր էինք հասել 2018 թվականին։ Նրա խոսքով՝ աշխարհն իր կոնյունկտուրայով, ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ գործընթացներով՝չուներ որևէ հակվածություն ինքնորոշման իրավունքը դիտարկելու որպես առաջնահերթություն, չուներ բավականին նաև, եթե ոչ ընդունելի, գոնե հասկանալի պատճառներով, որովհետև ունեին տպավորություն, որ բացում են պանդորայի արկղը։

Կարդացեք նաև

«Հերիք է որևէ տեղ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ որդեգրեն համարժեք արձագանք և գնան համարժեք որոշումների ճանապարհով, դա շղթայական անդրադառնալու է շատ մեծ տարածաշրջանի՝ իր հետ բերելով բազմաթիվ կոնֆլիկտային իրավիճակներ, ինչ-որ իմաստով ոչ թեժ վիճակում գտնվող կոնֆլիկտներ թեժացնելով և այլն։ Կար այս մտայնությունը, կար այս մոտեցումը, միաժամանակ աշխարհաքաղաքական շահերի բախումը նոր իրավիճակում՝ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ ընթացող շահերի այնպիսի բաշխում էր տալիս, որտեղ մեծերի կողմից կոնսենսուս ակնկալելը դժվար էր։ Այս իրավիճակում ընտրվում է այն ճանապարհը, որն ընտրվում է՝ ԼՂ-ն հռչակվում է պետություն սեպտեմբերի 2-ին, ապա դեկտեմբերի 10-ի հանրաքվեով հռչակում է իր անկախությունը, և մենք մտնում ենք ինքնորոշման իրավունքի պայքարի բավականին երկարատև փուլ»,-նշեց Կարեն Բեքարյանը։

Նրա որակմամբ՝ մեծ մանիպուլյացիա է պնդումը, որ «եթե կոնֆլիկտը կարող էր այլ կերպ կարգավորվել՝ կարգավորեիք, ինչի՞ մնաց մեզ»։ Բեքարյանի որակմամբ՝ հանրության ինչ-որ հատված փորձում է սրա մեջ առողջ բան տեսնել, ինչը տեղեկատվության պակասից է։ Նրա խոսքով՝աշխարհում կոնֆլիկտներից և ոչ մեկը չի լուծվել ինչ-որ մեկի կողմից նախանշված ժամանակում, կոնֆլիկտների պատմությունն անգամ դարեր էտևել, դրա վառ օրինակներից են ֆրանս-գերմանական, շվեդ-դանիական, ավելի թարմ օրինակներից՝ Արգենտինա-Բրիտանիա, Ռուսաստան-Ճապոնիա, Մեքսիկայի նկրտումներով, արաբաիսրայելական կոնֆլիկտ, և այլն, և այլն»։

«Իսկ ո՞վ էր ասել, որ ինչ-որ ժամանակ կա ինչ-որ տեղ գրած, որպես աքսիոմ, որի ընթացքում, եթե չի լուծվել, ձեռքերդ պետք է տնկես, սպիտակ դրոշդ պարզես։

Իսկ ո՞վ է երբևէ ասել, որ որևէ կոնֆլիկտում իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու հնարավորություն ունի կողմը, որն ասում է՝«հոգնել եմ, եկեք, ամեն ինչ տարեք»։ Ո՞վ է ասել նման բան։ Մենք սա բացատրում ենք մեր հանրությանը։ Մեր բացատրելն ու հանրության՝ սրա վերցնելը կարո՞ղ ենք բավարար համարել, իմ կարծիքն է, որ ոչ, որովհետև այդ ներկայացվող թեզերն ազդում են, իսկ, եթե դրանք ազդում են, նշանակում է՝ հակաթեզերի ամբողջական արդյունավետությունն ապահովված չէ»,-ասաց Բեքարյանը։

Բեքարյանը նշեց, որ կոնֆլիկտի թեժացման փուլը, որը պետք է տրանսֆորմացվեր բանակցային գործընթացի, սկսվել է ՄԱԿ-ի բանաձևերով, որից հետո ԵԱՀԿ ՄԽ ձևավորմամբ, որպես այդպիսին, հստակ երևացող հակվածությամբ, որ տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի պետք է դրվի առաջնահերթություն։

«Սրանով պայմանավորված՝ առաջանում են կողմերին ներկայացվող առաջին բանակցային փաթեթները, բոլորիս հայտնի փաթեթային և փուլային փաթեթները, որտեղ եթե փաթեթային տարբերակում սևը սպիտակի վրա գրված էր՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ապա փուլային տարբերակում արդեն սա ինչ-որ ձևով մասկիրովկա արած էր նշած, որովհետև փուլային տարբերակի նախաբանը հղվում էր ՄԱԿ ԱԽ բանաձևերին, ՄԱԿ ԱԽ բանաձևերը ֆիքսում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա ևս մանիպուլացվել է։ Եթե փաթեթայինում գնում, հայտարարում էր՝ Արցախը լինելուէ Ադրբեջանի կազմում, ապա փուլայինում գնում ես քողարկելու ճանապարհով։ Տարբերությունը զգո՞ւմ ենք, թե՞ ոչ։

Դրանից հետո գալիս է երրորդ փաթեթը՝ «Ընդհանուր պետություն»։ Այդ փաթեթը ուղղահայաց Ադրբեջան-Արցախ պատկանելությունից կամ հիերարխիայից անցում է կատարում դեպի զուգահեռի՝ ասելով, որ այս երկու միավորն իրար հետ միասին դառնում են նոր պետություն՝ անունը Ադրբեջանի Հանրապետություն՝ տալով իրավասություններ, պարտավորություններ, պատասխանատվություններ։Սա, իհարկե, մեր երազանքի փաթեթը չէր, բայց շատ հստակ էր տարբերությունն առաջին երկու փաթեթներից։

Փաթեթային տրամաբանությունից դուրս է գալիս Փարիզ-Քի Վեսթ գործընթացը, որովհետև ունի հստակ տարբերություն՝ սա չի դիտարկվում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահության պաշտոնական առաջարկ կողմերին, այլ ձևավորվել է կողմերի փոխադարձ բանակցությունների արդյունքում, որը համաձայնություն ձեռք բերելու դեպքում պետք է գնար, փաթեթավորվեր և դառնար առաջարկ։ Մարդը հայտարարում է, թե 1996-ին կորցրել էինք Ղարաբաղը, սակայն Փարիզ-Քի Վեսթ բանակցության հիմքում եղել է Ղարաբաղի միավորումը Հայաստանի Հանրապետությանը, բանակցային ամենավաղ փուլերն ընթացել են հայր Ալիևի դրական պատասխանների ներքո, ինչը թույլ է տվել ԱՄՆ-ի նման գերտերությանը մտածել, որ արդյունքը արդեն արձանագրելի է, տանել-կազմակերպել այդ բազմօրյա բանակցությունները՝ հույսով, որ այնտեղ արդյունքը կլինի, ու դիվիդենտները կգնան ԱՄՆ-ին»,-ներկայացրեց Բեքարյանը։

Նրա խոսքով, երկար երերումներից հետո հասնում ենք Մադրիդյան սկզբունքներին։

«2007 թվականի Մադրիդյան սկզբունքներիտարբեր վարիացիաները եղել են բանակցային սեղանին, ներառյալ՝մինչև 2018 թվականը։ Այդ սկզբունքներում առաջին անգամ ինքնորոշման իրավունքն առնվազն հավասարեցրին տարածքային ամբողջականության սկզբունքին՝ դնելով նույն հարթության վրա։ Մադրիդյան փաստաթուղթը հենվում էր 3 հիմնարար սկզբունքի վրա, որի ներքո առաջարկվող տարրեր էին։ Բազմիցս արձանագրվել է, որ հնարավոր չէ այս սկզբունքները առանձնացնել կարևորության կարգով։ Սրա տարբեր վարիացիաների արդյունքում առաջանում է այն ժառանգությունը, որը 2018-ին առկա էր սեղանին, և որով իշխանությունը ստանձնում էր բանակցային գործընթացը»,-մանրամասնեց Կարեն Բեքարյանը։

Տեսանյութեր

Լրահոս