Հունգարիան կարող է դառնալ Ուկրաինայի հարցով բանակցությունների վայր. Մադյար
Հունգարիան կարող է դառնալ Ուկրաինայի հարցով բանակցությունների վայր: Այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կարող ենք դիվանագիտական և հումանիտար օգնություն ցուցաբերել, և Հունգարիան կարող է նաև բանակցությունների վայր հանդիսանալ», – ասել է նա։
Անդրադառնալով Կիևի անվտանգության երաշխիքներին՝ Մադյարը նշել է, որ դրանք կարող է տրամադրել միայն միջազգային հանրությունը։
«Հունգարիան այստեղ չի կարող վճռորոշ դեր խաղալ, դա մեծ տերությունների իրավասությունն է», – համարում է նա։



