«Մենք ներուժ ունենք թե՛ պատերամի մեջ մտնելու, թե՛ սեփական այլ միջոցներով պայքար մղելու, բայց ընդդիմությունը չի ցանկանում մտնել բեռի տակ, որը կարող է ենթադրել նաև թշնամու հետ որոշակի լարվածություն, մինչդեռ, եթե ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստվենք պատերազմի»,- ասաց Անանյանը։
«Մի՛ մոռացեք, բայց ռուս սահմանապահները միայն «Զվարթնոց» օդանավակայանում չեն. նրանք հայ-թուրքական սահմանին են, Սյունիքում և Հայաստանի այլ տարածքներում, հետևապես՝ իշխանության կողմից արված այս հայտարարությունները ես ընդունում եմ՝ որպես Արևմուտքին տրվող նշան, թե պատրաստ են քայլ կատարելուն։ Իրականում քայլ չեն կատարում, իրենք ընդամենը վարում են ժամանակ ձգելու քաղաքականություն»։
«Ժամանակին՝ 2018 թվականին, երբ ՔՊ-ականների հետ խոսում էինք, և ես օգտագործում էի հայ եզրույթը, ՔՊ-ականները դիվոտում էին՝ ասելով՝ հայը ո՞րն է, հո գավառակա՞ն չենք, կա Հայաստանի քաղաքացի։ Հիմա այս մարդիկ այդ օրակարգն են առաջ տանում, հետևապես՝ խնդիրն այն է, թե մենք ինչ օրակարգ ենք առաջ քաշում՝ ընդդեմ նրանց օրակարգի»,- ասաց Պետրոսյանը։
Դեռևս այս տարվա հունիսի 26-ին 168.am-ը հանրությանը տեղեկացրել էր, որ փոփոխություն է առաջարկվում կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի մեջ (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) և Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում և կարգավորում առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:
Երեկ Պրահայում Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հընթացս ակնարկեց նաև խորհրդարանական ընդդիմության հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու մասին:
Փողոցային պայքարի հերթական փուլն ավարտած և Ազգային ժողովի նիստերի դահլիճ՝ քառօրյաներին մասնակցելու համար վերադարձած խորհրդարանական ընդդիմությունը դրանից ավելի վաղ հայտարարեց՝ ԱԺ են գնում իրենց օրակարգով: Սակայն Ազգային ժողովի հերթական քառօրյայի ավարտից հետո էլ պարզ չէ, թե ո՞րն է ԱԺ նիստերին գրանցվող, ապա դահլիճը լքող կամ նախագծերի քննարկմանը մեկումեջ մասնակցող, Կառավարության հետ հարցուպատասխաններից բացակայող ընդդիմության օրակարգը։
Իհարկե, խորհրդարանական ընդդիմադիրների սահմանադրական իրավունքն է՝ ազատորեն տնօրինել իրենց տրված պատգամավորական մանդատը, որոշել՝ մասնակցե՞լ խորհրդարանի լիագումար նիստերին, թե՞ ոչ, բայց ինձ համար խորհրդարանական ընդդիմության վերադարձը խորհրդարան անհասկանալի է։