Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի խորապատկերին Անկարայի և Բաքվի միջև տարընթերցումներն ու հակասությունները գնալով ավելի ակնհայտ են դառնում միջազգային դիտորդների համար: Գալիս է «ճշմարտության պահը», որի նախապատրաստությունը վաղուց էր ընթանում։
Աֆղանա-պակիստանյան կոնֆլիկտային հարաբերությունները բրիտանական գաղութարարների կողմից մինչև վերջ անորոշ թողնված սահմանի պատճառով, ինչպես տարածաշրջանում շատ այլ կռիվներ, ունեն երկարատև պատմություն։
Չնայած վերջերս տեղի ունեցած ձախողմանը, Իրանի դեմ ենթադրյալ ցամաքային գործողությունում քրդական մարտական ջոկատների օգտագործման պլաններն ամենևին էլ չեն նետվել արխիվ: Այսպես, համենայնդեպս, հետևում է Իրաքի հյուսիսում գտնվող քրդական շրջանում տեղակայված «Հաբաթ» (պայքար) ազգայնական կազմակերպության առաջնորդ Բաբաշեյխ Հոսեյնիի վերջերս տված հարցազրույցից։
Թուրքիան և Հայաստանը պայմանավորվել են թույլատրել ուղիղ երկկողմ ցամաքային առևտուրը Վրաստանի տարածքով՝ հրաժարվելով տասնամյակներ շարունակ գործող քվազիէքսպորտի մեխանիզմից, գրում է Al-Monitor-ը
Փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն աշխատանքային այցով ժամանել էր Երևան, որից հետո՝ մեկնել Բաքու: Սպիտակ տան հաղորդագրությունների համաձայն՝ ուղևորությունը կնպաստի Թրամփի նախաձեռնություններին և TRIPP (Trump Initiative for Peace and Prosperity) միջազգային նախագծի առաջխաղացմանը, որի շուրջ նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել անցյալ տարի:
Օրեցօր Թուրքիան և Ադրբեջանը սեղմում են օղակը Հայաստանի պարանոցի շուրջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրհնությամբ։ Նրա ինքնահռչակ TRIPP-ը (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) դրա լավագույն ապացույցն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։
«Ռուսաստանը Հարավային Կովկասում այս փուլում շեշտը կդնի տնտեսական համագործակցության վրա, կորպորացիաները կփորձեն դիրքավորվել նոր ձևավորվող դասավորություններում»,- այս մասին 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման ընթացքում ասաց ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման արդյունքներին:
Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը ցնցեց հետխորհրդային տարածքը՝ ցույց տալով, որ դրա հետագա վերակազմակերպման գործընթացը՝ թե՛ աշխարհագրական, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից, շարունակվում է։ Սա հաստատում է նաև ԱՊՀ անդամ երկրների հետաքրքրությունը Դոնալդ Թրամփի խաղաղարար հաջողության նկատմամբ։