Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին աշխատանքային այցի ընթացքում ռուսական կողմն առաջին անգամ կիրառեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
«Մինչև հունիսի 15-ը գիծ դուրս եկող երթուղիների գրեթե մեծ մասը շահագործում է իրականացնում, իսկ ըստ ժամանակացույցի՝ հունիսի 15-ին մուտք կգործի համար 52 երթուղին: Աշխատանքներ են տարվում արդեն հուլիսի 1-ին մուտք գործող երթուղիների մասով»,- այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք բավարա՞ր են այս փոփոխությունները երթևեկությունը կարգավորելու համար, մեր հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ փոփոխություն կլինի որոշ չափով, բայց ոչ ամբողջական:
Գործող երթուղային ցանցը թվայնացվել է, որի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվել «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող միկրոավտոբուսային բոլոր երթուղիներում, որոնք 24-ն են:
«Ապրիլի 12-15-ը նախատեսվում է շահագործել 67 համարի երթուղին, որը կսպասարկվի փոքր դասի ավտոբուսներով և իրար կկապի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները. սկիզբը՝ Ներքին Չարբախից, վերջնակետը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն: Երթուղին կանցնի նոր կառուցված՝ Շիրակ-Բաբաջանյան փողոցներով»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
Քաղաքացիները հաճախ են դժգոհում, որ երեկոյան 20։00-ից հետո երթուղային գտնել չի հաջողվում և ստիպված դիմում են տաքսիների օգնությանը։
Օրերս Երևանի մասնավորապես Չարբախ թաղամասում բնակվող քաղաքացիները սոցիալական ցանցերում դժգոհում են, որ 65 համարի միկրոավտոբուսները հանվել են երթուղուց, ու իրենք ստիպված մեծ մասամբ օգտվում են տաքսի ծառայություններից:
Կառավարությունը տարբեր աղբյուրներից ֆինանսական միջոցներ է ներգրավել, որպեսզի տարհանվեն ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների գույքը, այնպես էլ բնակիչների: Արցախի կառավարության համապատասխան կառույցները կապի մեջ են տեղական իշխանության մարմինների հետ և ստեղծված պայմաններում աջակցություն են ցուցաբերում՝ առաջնորդվելով Քաղաքացիական պաշտպանության պլանով: Ըստ կարիքի՝ հավելյալ աջակցություն կլինի: