«Կարևոր է, որ լինեն լավ դասընթացներ, արդյունքների գնահատումն էլ լինի օբյեկտիվ: Ըստ էության, դասախոսի կրթություն Հայաստանում չունենք, դրա համար շատ մարդիկ դասախոս են դառնում՝ համալսարանում 1-2 դասընթաց անցնելով, իսկ սա հնարավորություն կտա, որ մանկավարժական, հետազոտական հմտությունների դասընթացներ անցնեն և ավելի պատրաստված մտնեն լսարան»,- հավելեց Սերոբ Խաչատրյանը:
Գրականագետ Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ գործող իշխանությունների սիրելի երգը նախկինների, դղյակների ու թալանի մասին երգն է, բայց ըստ նրա՝ նախկինների օրոք այսպիսի բացարձակ ցինիզմով մարդկանց իրավունքները ոտնատակ տալու փաստ չի արձանագրվել, ինչպես հիմա է:
Կառավարության նախորդ նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր բուհական համակարգին, ընդունելության քննությունների խայտառակ արդյունքներին և անհետաձգելի համարել բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումները։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, Փաշինյանի կարծիքով՝ ակադեմիական քաղաք կառուցելն ու դասավանդող կադրերին վերապատրաստելն էր։
168.am-ը ներկայացնում է պետական համալսարաններն ու թափուր տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների: Ընտրել ենք այն մասնագիտությունները, որտեղ թափուր տեղերը շատ են: Խոսքը առկա և ոչ հեռակա թափուր տեղերի մասին է:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ այս տարի ևս կիրառվել է մեկ մասնագիտություն, մեկ բուհ սկզբունքը, ինչը ենթադրում է, որ դիմորդն առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը, և արդեն լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին՝ դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը: Ընդունելության քննությունները բոլոր բուհերում սահմանված են եղել միասնական չափանիշներով, երկու միասնական քննության պարտադիր պայմանով: