«Գևորգ Պետրոսյանն՝ ընդդեմ ԵՊՀ-ի» գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում քննվում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նախկին դասախոս, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ հայցը:

Որպես աշխատանքային իրավունքի մասնագետ և այդ մասնագիտացմամբ փաստաբան՝ Գևորգ Պետրոսյանն ինքն է ներկայացնելու իր շահերը:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին հայտնի դարձավ, որ Գևորգ Պետրոսյանն ազատվել է աշխատանքից: 168.am-ի հետ զրույցում վերջինս նշել էր՝ իրեն անգամ չեն տեղեկացրել, որ ազատում են աշխատանքից:

Նույն օրը «Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանն ասել էր. «Գևորգ Պետրոսյանը ԵՊՀ-ում աշխատել է ժամավճարային հիմունքով դասախոս: Հունիսի 19-ին նրա համալսարանական էլհասցեին ուղարկվել է ազատման վերաբերյալ պատշաճ ծանուցում»։

Կարդացեք նաև

Գևորգ Պետրոսյանը հակադարձել էր՝ Համալսարանի դասախոսի աշխատանքը Համալսարանի համար կրում է մշտական բնույթ, իսկ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումն ասում է՝ մշտական բնույթ կրող աշխատանքների դեպքում գործատուին չի թույլատրվում կնքել ժամկետային պայմանագիր:

«Այսպես թքել մարդու՝ 27 տարիների աշխատանքի վրա, անթույլատրելի է: Կրկնում եմ՝ ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչն իրենց պաշտոնները պահպանելու համար ինձ զոհաբերեցին՝ որպես իշխանությունների համար անցանկալի մարդու: Ես նպատակ չունեմ այնտեղ աշխատել. դատարանից պահանջելու եմ չվերականգնելու դիմաց փոխհատուցում»,- ասել էր ԵՊՀ նախկին դասախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս