Բարեկամը, որը չի կարող օգուտ բերել և թշնամին, որը չի կարող վնասել, նույն արժեքն ունեն.Էբրահիմ Մոթաղի

ԵՊՀ-ում կազմակերպված «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով քննարկման ժամանակ Թեհրանի համալսարանի իրավագիտության և քաղաքական գիտությունների ֆակուլտետի դեկան Էբրահիմ Մոթաղին իր՝ «Գիտական կենտրոնների ինստիտուցիոնալացումը և տարածաշրջանային անվտանգության ընդհանուր ընկալման մեխանիզմներ»-ը թեմայով զեկույցում անդրադարձավ Հայաստան-Իրան հարաբերություններին՝ արձանագրելով. «Չնայած շատ է խոսվել ՀՀ-ԻԻՀ տարբեր ոլորտներում համագործակցությունները զարգացնելու մասին, բայց, ըստ էության, տարիների ընթացքում մեզ չի հաջողվել  տակտիկական իմաստով այդ հարաբերությունները խորացնել և ստրատեգիական առումով այդ հարաբերություններին ոգի և շունչ հաղորդել»:

Տարածաշրջանում ուժային բալանսին անդրադառնալով՝  իրանցի գիտնականը նկատեց, որ այդ բալանսի որևէ խախտումը բերում է տարբեր ոլորտներում խախտումների:

Հիշելով իրանական ասացվածքը, թե «բարեկամը, որը չի կարող քեզ օգուտ տալ,  և թշնամին, որը չի կարող քեզ վնասել, միևնույն արժեքն ունեն՝  արժեքից զուրկ են», Էբրահիմ Մոթաղին ուղերձ հղեց. «Մենք պետք է օգտվենք այս բարեկամությունից՝ զարգացնելու երկու պետությունների միջև հարաբերությունները»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս