Արցախի հայկականության ոչնչացումն իրականում հայ-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որում Ադրբեջանը զբաղված է հայկական մշակութային ժառանգության, հուշարձանների, գերեզմանատների ֆիզիկական ոչնչացմամբ, իսկ Հայաստանի իշխանությունը ստանձնել է հայ հասարակության հիշողությունից դրանք ջնջելու ստորագույն պարտականությունը, որը Նիկոլ Փաշինյանը ձևակերպում է՝ որպես «սոցիալ-հոգեբանության փոփոխություն»։
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն առաջարկել էր սահմանափակումներ կիրառել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ:
«Հիմա, եթե կարծում են, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուց հետո պիտի խաղաղ ապրեն՝ չի լինելու նման բան։ Թուրքիան իր ծրագրերն ունի, և եթե Նիկոլը «ֆոլգայից» պատրաստված քարտեզը թևի տակ դրած՝ գյուղից գյուղ է գնում, նույնիսկ չապահովելով մեր երկրի ներկայիս սահմանները, ապա Թուրքիան Ադրբեջանի հետ հստակ առաջ է գնում՝ Հայաստանի ու հայության բնաջնջման ծրագրով»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։
Ադրբեջանն իրավունք չունի հարցազրույց անել Բաքվում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ մեկնաբանելով պատանդառության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցազրույցն ադրբեջանական լրատվամիջոցին և դրա վերաբերյալ հայկական կողմի անելիքները։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ քաղաքական աշխարհը գնում է ռազմատնտեսական և անվտանգային վերաբաժանման, իսկ Հայաստանի շուրջ ստեղծված պայթյունավտանգ վիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու հնարավորությունները չափելի չեն։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ՀՀ անկախության հռչակագիրը պահպանելուն նվիրված քննարկման ընթացքում հայտարարեց, որ տևական ժամանակ է՝ փորձում է գտնել նախադեպ, թե աշխարհում կա 30 տարվա անկախ կենսագրություն ունեցող այնպիսի երկիր, որը «խիզախում» է վերանայել իր անկախության հիմքում դրված գաղափարները, այսինքն՝ հանել պետության հիմնաքարերը, բայց նման նախադեպ չի գտել։
«Նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար, կամ զանգով, կամ այցերով տեղեկանում էր, հետո արդեն Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացնում էր այն, ինչ Նիկոլ Փաշինյանը նրան ասել էր։ Իհարկե, չեմ կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանը որքանով է ամբողջ մանրամասները ներկայացրել, հետո Հարությունյանը որքանով է բոլոր մանրամասները ներկայացրել, բայց ընդհանուր առմամբ, պարբերաբար մենք նախագահից ստանում էինք որոշակի տեղեկություններ»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանն է։
Եթե անգամ փորձենք «անջատել» մեր ուղեղը, համաձայնել ՀՀ ղեկավարի հետ, թե Արցախն ադրբեջանական տարածք է, ապա «անջատած» ուղեղն անգամ հարց կտա. «Այդ տարածքի վրա հազարավոր տարիներ ապրած հայերի ստեղծած պատմամշակութային արժեքնե՞րն էլ էին ադրբեջանական, որ այդքան սառնասրտորեն, անտարբերորեն զիջվեց թշնամուն»:
«Ամեն ինչ պիտի արվի, որպեսզի մեր խորհրդանիշները վերադառնան՝ Արցախի նախագահները, մեր նվիրյալ զինվորականները, ԱԺ նախագահը, նաև մեր հայորդիները»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն է։
168.am-ի հետ Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը խոսելով Արցախի նախկին պաշտոնյաների գերեվարման մասին, ասաց, որ հեռուն չնայող մարդիկ հաճախ են նրանց քննադատում, թե ինչո՞ւ ավելի վաղ չեն հեռացել, որովհետև նրանք չէին կարող թողնել ժողովրդին ու հեռանալ։
«Առանց երկար մտածելու՝ հանձնեցին Բերձորը, դրա հետ միասին՝ նաև միակ ցամաքային ճանապարհը։ Սա Հայաստանի, որոշ առումով՝ նաև Արցախի իշխանությունների անտրամաբանական ու անհասկանալի քայլերի արդյունքն է։ Իզուր չէր, որ քարոզչություն էր իրականացվում, թե Ռուսաստանը մտել է Արցախ ու դուրս չի գալու, այդպես էին անում, որպեսզի ամբողջ պատասխանատվությունը թողնեին Ռուսաստանի վրա։
Ալիև-Էրդողան զույգի բացակայությունը, անկախ ներկայացված պատրվակներից, ի ցույց դրեց կրկին այն հանգամանքը, որ Հարավային Կովկասի զարգացումների համատեքստում նրանք սպիտակներով են խաղում ոչ միայն Հայաստանի դեմ խաղում, Եվրոպական Միության հետ:
«Այնպես են անում, որպեսզի հանկարծ Արցախ զենք չմտնի, Արցախի ինքնապաշտպանության բոլոր հնարավորությունները վերացնում, ապամոնտաժում են։ Ըստ էության ձեռք ձեռքի տված, պասերով խաղալով՝ Ադրբեջանն ու Նիկոլ Փաշինյանի թիմն Արցախին զրկում են ինքնապաշտպանության հնարավորությունից»,- ընդգծեց ռազմական փորձագետը։